Օրվա նկար

 

 

 

free counters



ԱԲԱԼՅԱՆ ՍՈՍ ԳԱՌՆԻԿԻ


Ծնվել է 1966թ. փերտվարի 2-ին ք. Ստեփանակերտ (ԼՂՀ): Թիվ միջնակարգ դպրոցում 8-ամյա կրթություն ստանալուց հետո ավարտել է Ղարմետաքս կոմբինատի գիշերօթիկ դպրոցը: Ծառայել է խորհրդային բանակում: Ապա, Ստեփանակերտի քաղէլեկտրացանցում վարորդ է աշխատել: 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո տեղափոխվել է Ստեփանավան, մասնակցել վերականգնողական աշխատանքներին: Գանձակում պատանդ է վերցվել: Մեկ ամիս անց բաց է թողնվել: Բաղրամյանի ջոկատի հետ վերադարձել է Արցախ: Մասնակցել է Մարտունու շրջանի Աշան գյուղի, մարտակերտի շրջանի գյուղերի, Շուշիի, Լաչինի, Սարիբաբայի մարտերին: Մահացու վիրավորվել է 1993թ. օգոստոսի 25-ին Ջաբրայիլում: Մահացել է Երեւանում: Թաղված է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ Արիության համար մեդալներով:

Ամուսնացած էր, ունի երկու դուստր:

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение