Օրվա նկար

 

 

 

free counters



Արմեն Գարո (Փաստրմաճյան Գարեգին) (9.02.1872, Կարին-23.03.1923) ― հայ ազգային-ազատագրական պայքարի անվանի գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ (1894): Ծնվել է 1872թ. փետրվարի 9-ին ք. Կարին (Արեւմտյան Հայաստան)։ 1891թ. ավարտել է տեղի Սանասարյան վարժարանը: 1894թ. ընդունվել է Նանսիի համալսարանի Գյուղատնտեսական դպրոցը (Ֆրանսիա): Եգիպտոսում մասնակցել է 1895թ. Զեյթունի ինքնապաշտպանությանն օժանդակելու գործին, վերցրել Արմեն Գարո ծածկանունը: 1896թ. օգոստոսի 26-ին Բաբկեն Սյունիի հետ կազմակերպել է միջազգային Օտոմանյան բանկի գրավման գործողությունը, որի նպատակն էր Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրումը: Խումբը սպառնում էր պայթեցնել բանկը, եթե Արեւմտյան Հայաստանում Թուրքիան բարենորոգումներ չիրականացնի: Արմեն Գարոյի խնդիրն էր բանկային ծառայողների եւ այցելուների փախուստի խոչընդոտումը: Բաբկեն Սյունու զոհվելուց հետո գլխավորել է խումբը: Օգոստոսի 27-ի առավոտյան խումբը եվրոպական տերությունների երաշխիքի ներքո ֆրանսիական շոգենավով հեռացել է Մարսել: Գարոն արտաքսվել է Շվեյցարիա, ուսանել է Ժնեւի համալսարանում եւ 1900թ. ստացել բնագիտության ու քիմիայի դոկտորի աստիճան։ Եգիպտոսի կոմիտեի կողմից 1898թ. մասնակցել է ՀՅԴ Բ Ընդհանուր ժողովին: 1901թ. Թիֆլիսում ստեղծել է քիմիական լաբորատորիա: 1905-1906թթ. հայ-թաթարական կռիվների ժամանակ ղեկավարել է Թիֆլիսի հայության ինքնապաշտպանությունը: Երիտթուրքական հեղաշրջումից հետո 1908թ. Կարինից ընտրվել է թուրքական խորհրդարանի անդամ: 1914թ. անցել է Կովկաս եւ ակտիվորեն մասնակցել կամավորական շարժման կազմավորմանը։ 1917թ. որպես Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ մեկնել է ԱՄՆ: 1920թ. ՀՀ դեսպանն էր ԱՄՆ-ում: Եղել է Հայոց Ցեղասպանության մեղավոր-հեղինակների ոչնչացման ՆԵՄԵՍԻՍ գործողության Պատասխանատու մարմնի ղեկավար։ Մահացել է 1923թ. մարտի 23-ին:

Հովանավորներ


Раскрутка и продвижение