Օրվա նկար

 

 

 

free counters



Դրո (Կանայան Դրաստամատ Մարտիրոսի) (1.05.1884-8.03.1956) - հայ ազգային-ազատագրական պայքարի անվանի գործիչ։ ՀՅԴ անդամ (1903): Ծնվել է 1883թ. մայիսի 1-ին ք. Իգդիր (Սուրմալուի գավառ, Հայաստան): 1902թ. ավարտել է Երեւանի ռուսական գիմնազիան եւ ընդունվել Պյատիգորսկի զինվորական ուսումնարան: 1905թ. մայիսի 11-ին վրիժառուական ակտ է գործել Բաքվի նահանգապետ Նակաշիձեի նկատմամբ, ով մեղավոր էր հայ-թաթարական կռիվների կազմակերպման համար: 1908թ. Բայազետից ղեկավարել Էրգիր զենքի փոխադրման գործը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական կամավորական 2-րդ ջոկատի հրամանատար։ 1917թ. վերջին նշանակվել է Հայկական կորպուսի կոմիսար: 1918թ. մայիսին գլխավորել է Բաշ-Ապարանի հաղթական հերոսամարտը։ Գլխավորել է հայկական զորքերը 1918թ. հայ-վրացական պատերազմի ժամանակ։ 1920 թ. նոյեմբերին եղել է ՀՀ վերջին ռազմական նախարար: Խորհրդային կարգերի հաստատումից հետո վտարանդվել է: Անցել է Ռումինիա, ապա ԱՄՆ։ Ակտիվ գործունեություն է ծավալել 2-րդ Համաշխարային պատերազմի ժամանակ՝ փորձելով փրկել Հայկական ԽՍՀ հայությանը Գերմանիայի հաղթանակի դեպքում։ Իսկ Եվրոպայի հայերին փրկելու գործում նա խաղացել է անուրանալի դեր։ Ապա, բնակվել է Լիբանանում: Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ, ուր մահացել է 1956թ. մարտի 8-ին: Թաղվել է  Բոստոնում։ 2000թ մայիսի 24-ին վերաթաղվել է Ապարանում Բաշ-Ապարանի ճակատամարտի հուշահամալիրում։ Դրոյի անունով է կոչվում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:

Հովանավորներ


Раскрутка и продвижение