Օրվա նկար

 

 

 

free counters



Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) (Հունվարի 12, 1867 - Սեպտեմբերի 27, 1914) ― հայ ազգային-ազատագրական շարժման անվանի գործիչ, ՀՀԴ կուսակցության անդամ։ Ծնվել է 1867թ. ԼՂՀ Ասկերան շրջանի Ղշլաղ գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-96թթ.` Թավրիզի եւ Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894-96թթ. Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։ 1895թ. խմբով (50 հոգի) անցել է Վան։ 1896թ. Նիկոլի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897) կազմակերպման եւ քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս` ապրել է Բաքվում։ 1904թ. փորձել է հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն սահմանի վրա կռվի է բռնվել եւ տեղ չի հասել։ 1905թ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում եւ Արարատյան դաշտում գործող ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ Արեւմտյան Հայաստանի ազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ապստամբության։ 1910թ. մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Իրանական հեղափոխության ժամանակ ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել Արեւմտյան Հայաստանում ու Պարսկաստանում։ Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը զգալով, որ չի կարող մասնակցել 1914թ. սկսված առաջին համաշխարհային պատերազմում հայկական կամավորական շարժմանը, 1914թ. սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով։ Հայ ազգի կողմից սիրված հերոսի մարդաշատ հուղարկավորությունը տեղի է ունենում Թիֆլիսում, Խոջիվանքի Պանթեոնում։ Նիկոլին թաղում են Հ. Յ. Դ. հիմնադիր Սիմոն Զավարյանի կողքին։1930-ական թվականներին Վրաստանի կառավարությունը քանդեց Խոջիվանքը եւ պանթեոնը՝ այնտեղ թաղված հայ ազգի արժանավոր զավակների գերեզմանների հետ միասին։

Հովանավորներ


Раскрутка и продвижение