Օրվա նկար

 

 

 

free counters



Սոսե Մայրիկ (Սոսե Վարդանյան) (1865-1952) - հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Աղբյուր Սերոբի կինը: Ծնվել է 1865թ. գ. Սոխորդ (Խլաթ գավառ, Տուրուբերան նահանգ, Արեւմտյան Հայաստան): 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ։ 1890-ականերին Սերոբը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն Հակոբ զավակի հետ մնում է գյուղում։ 1895թ., երբ Սերոբը վերադառնում է Խլաթ եւ սկսում քարոզել ,Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք, Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ ընտանիքներից։ Սակայն, Սոսեն մնացել է ամուսնու հետ։ 1899թ. Սերոբի թաքստոցն էր Գելիեգուզան գյուղը։ Մի դավաճան մատնում է Սերոբին եւ նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում: Երբ թուրքերը պաշարում են գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ։ Սոսեն ամուսնուն թեւանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը։ Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ մարտնչում է թշնամու դեմ։ Երբ թուրքական գնդակից զոհվում է Սերոբը` Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը եւ շարունակում կռվել։ Այս մարտում զոհվում է նաեւ Սոսեի եւ Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը։ Սոսեն շարունակել է կռիվը։ Անհավասար մարտում թուրքերին հաջողվեց գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը եւ որպես ավար՝ տանել իրենց հետ։ Գրեթե անկենդան Սոսեին թուրքերը նետեցին Բաղեշի բանտ։ Ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս եւ վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952թ. վախճանվում է։ 1990-ականերին նրա աճյունը տեղափոխվել եւ հողին է հանձնվել Եռաբլուրում։ Սոսե մայրիկի մասին ժողովուրդը երգեր է հյուսել։

Հովանավորներ


Раскрутка и продвижение