Օրվա նկար

 

 

 

free counters



ԲԱԲԱՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՆԴՐԱՆԻԿԻ

 

 

Ծնվել է 1965թ. մարտի 5-ին ք. Ստեփանակերտ (ԼՂՀ): 1983-1985թթ. ծառայել է ԳԴՀ-ում տեղակայված խորհրդային զորախմբում: 1988թ.-ից մասնակցել է Արցախյան ազատագրական պատերազմին: 1989-1991թթ. եղել է զինված պայքարի ղեկավարներից, Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատի հրամանատար, կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ: 1991թ. հունիսին Կոլցո գործողության ժամանակ ձերբակալվել է ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի կողմից և ավելի քան 6 ամիս պահվել Շուշիի եւ Բաքվի բանտերում: 1992թ. մարտից օգոստոս եղել է ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատարի տեղակալ, 1992թ. օգոստոսից մինչեւ 1993թ. ապրիլ` ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ, 1993թ. ապրիլից նոյեմբեր`  ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի պաշտոնակատար, 1993թ. նոյեմբերից 1999թ. դեկտեմբեր՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար, 1995-99թթ.` ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար: 1992-1994թթ. եղել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի անդամ, 1992-1995թթ.` ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, 1995-1999թթ.` ԼՂՀ կառավարության և ԼՂՀ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ: 1992-94թթ. համակարգել է ԼՂՀ պաշտպանական շրջանների մարտական գործողությունները, մասնակցել Շուշիի ազատագրման պլանի մշակմանը, եղել ուղղության հրամանատար: 2005թ. հիմնել է Դաշինք կուսակցությունը: ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996): Արցախի Հերոս (1997): Պարգեւատրվել է ԼՂՀ Ոսկե Արծիվ շքանշանով:

Հովանավորներ


Раскрутка и продвижение