Օրվա նկար

 

 

 

free counters



ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺ ԱԶԱՏԻ

 

 

Ծնվել է 1954թ. հունիսի 30-ին ք. Ստեփանակերտ (ԼՂՀ): Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975թ. Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, որտեղ աշխատել է մինչեւ 1979թ.: 1979-88թթ. եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի 1-ին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989-1993թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: 1990թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-95թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար, 1995-96թթ.` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար, 1996-99թթ.` ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար, 1999թ.` ՀՀ ազգային անվտանգության նախարար, 1999-2000թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007թթ.` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007թթ.` ՀՀ պաշտպանության նախարար: 2007թ. ապրիլի 4-ին նշանակվել է ՀՀ վարչապետ, 2007թ. հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006թ.-ից, 2006թ. հուլիսից մինչեւ 2007թ. նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007թ. նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ: 2008թ. փետրվարի 19-ին ընտրվել է ՀՀ Նախագահ: Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Արցախի հերոս (2000): Պարգեւատրվել ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Տիգրան Մեծ» եւ «Ոսկե արծիվ» շքանշաններով, պետական այլ պարգեւներով:

Հովանավորներ


Раскрутка и продвижение