Օրվա նկար

 

 

 

free counters



ՂԵՎՈՆԴՅԱՆ ՊԵՏՐՈՍ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ (Պետո)

 

 

 Ծնվել է 1964թ. հունվարի 30-ին գ. Պռոշյան (Կոտայքի մարզ, ՀՀ֊): Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի անվանի գործիչ: Կամավոր մեկնել է Արցախ Կոլցո գործողության ժամանակ, մասնակցել է Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի պաշտպանությանը: 1990թ.-ից՝ Պռոշյանի կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ, Շուշիի Առանձնակի գումարտակի փոխհրամանատար: 1992թ. մասնակցել է ռազմավարական կարևոր  Ֆարուխ, Մալիբեյլի, Ղուշչիլար գյուղերի գրոհին, գ. Բուզլուխի շրջանում ետ մղել ադրբեջանական զորքերի հարձակումը: Ամենից ակտիվ մասնակցություն է ունեցել Մարդակերտի շրջանի ծանր մարտերին: Մասնակցել է Շահումյանի, Մարդակերտի, Մարտունիի, Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրմանը, բազմիցս ցուցաբերել արիություն և հերոսություն: 1993թ. հունվարի 15-ին Սրղավենդ եւ Ղազանչի գյուղերի շրջանում Իգլա-ով ուղիղ նշանառությամբ խփել է թշնամու ՄԻԳ-25 կործանիչ: Ապա նրա գումարտակը մասնակցել է Քուբաթլու-Ջեբրաիլ և Զանգելան-Ֆիզուլի ուղղությունների մարտերին: 1994թ. փետրվարին նրա գումարտակը մասնակցել է Օմարի լեռնանցքի համար մարտերին: Զոհվել է 1994թ. փետրվարի 14-ին Քարվաճառի շրջանում (Օմարի լեռնանցք): Թաղված է գ. Պռոշյանում: 1990-94թթ. մասնակցել է ՀՀ Տավուշի, Նոյեմբերյանի (Ոսկեպար), ԼՂՀ Շահումյանի, Ասկերանի, Մարդակերտի, Մարտունիի, Հադրութի, Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Քարավաճառի շրջանների ու Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: ՀՅԴ կուսակցության անդամ (1990): ԼՂՀ ՊԲ մայոր (1996, հետմահու): Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով (հետմահու): Արցախի Հերոս (2000, հետմահու): Պարգևատրվել է Ոսկե Արծիվ շքանշանով:

Հովանավորներ


Раскрутка и продвижение