Օրվա նկար

 

 

 

free counters



ՀԱԿՈԲՅԱՆ ՄՈՎՍԵՍ ՀՐԱՆՏԻ

 

 

Ծնվել է 1965թ. փետրվարի 4-ին գ. Ճարտար (Մարտունիի շրջ., ԼՂՀ): Ավարտել է Ալմա Աթայի բարձրագույն հրամանատարական ռազմական ուսումնարանը (1986), ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի ակադեմիան (2001): 1986-87թթ. ծառայել է Անդրկովկասի ռազմական օկրուգում` 553-րդ մոտոհրաձգային գնդում, 1987-88թթ.` Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զորամիավորումում որպես մոտոհրաձգային վաշտի հրամանատարի տեղակալ, 1988-91թթ.` Ստեփանակերտում տեղակայված ԽՍՀՄ 366-րդ մոտոհրաձգային գնդում վաշտի հրամանատար, 1.07.92-1.09.92 - Ճարտարի գումարտակի հրամանատար, 1.09.92-1.09.93 - Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, շրջանի հրամանատար, 1.09.93-1.12.93 - Մոնթեաբերդի պաշտպանական, 1.12.93-12.01.98 -. Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, 12.01.98-4.09.99 - Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 4.09.99-25.02.2000 -ԼՂՀ ՊԲՀ ՄՊ գծով տեղակալ, 25.02.2000-22.08.2001 - ԼՂՀ ՊԲՀ 1-ին տեղակալ, 2000-2002թթ. - ԼՂՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, 24.07.2002-ից - ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, 2003թ. հուլիսի 31-ից` ԼՂՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, 2007թ. մայիսի 11-ից - ԼՂՀ պաշտպանության նախարար-ՊԲ բանակի հրամանատար: 2007թ. սեպտեմբերի 25-ից - ԼՂՀ պաշտպանության նախարար: 1992-94թթ. ղեկավարել է Շուշիի, Մալիբեկլուի, Կրկժանի եւ Ստեփանակերտի հարակից  ադրբեջանական  այլ գյուղերում տեղակայված կրակակետերի ոչնչացման եւ Ուրյանա լեռան ռազմական գործողությունները, կասեցրել Մարտունիի եւ Ճարտար գյուղի հրետակոծումը, մասնակցել Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի, Մարտակերտի, Մարտունիի շրջանների, Հորադիզի ենթաշրջանի ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: Ծանր մարտերում երեք անգամ վիրավորվել է։ ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր (2000), գեներալ-լեյտենանտ (2007): Արցախի հերոս (2.09.2002): Պարգեւատրվել է ԽՍՀՄ «Կարմիր աստղ», ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի եւ «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով եւ մեդալներով:

Հովանավորներ


Раскрутка и продвижение