Օրվա նկար

 

 

 

free counters



ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՎԻՏԱԼԻ ՄԻՔԱՅԵԼԻ

 

 

Ծնվել է 1959թ. մարտի 5-ին ք. Ասկերան (ԼՂՀ): 1977-79թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: Մի քանի հարյուր հայորդիների հետ 1988թ. կարողացել է հետ մղել դեպի Ստեփանակերտ շարժվող ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի առաջխաղացումը եւ կանխել սպասվող արյունահեղությունը: 1992թ. հունվարից մասնակցել է Ասկերանի (Խրամորթ, Փրջամալ,Դահրավ), Աղդամի (Ջինլի, Աղդամ, Գալայչիլաք, Գյուլուջա, եւն.), Մարտակերտի շրջանների բնակավայրերի, Ամարասի հովտի, Լաչինի («Մարդասիրական միջանցք») ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: 1989-91թթ. եղել է կամավորական ջոկատի, ապա` գումարտակի, 1992-96թթ.` Ասկերանի պաշտպանական շրջանի, 1996-98թթ.` ՊԲ միավորման հրամանատար, 1998-99թթ.` ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999-2005թթ.` ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2005-2006թթ.` Արցախի պատերազմի վետերանների միության նախագահ: ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր (2000): Արցախի հերոս (2002): Պարգեւատրվել է ԼՂՀ «Ոսկե արծիվ» շքանշանով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի եւ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение