Օրվա նկար

 

 

 

free counters



ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՈՐԳԻ ԻՍԱՀԱԿԻ

 

 

Ծնվել է 1942թ. հուլիսի 7-ին գ. Զարդախաչ (Մարտակերտի շրջ., ԼՂՀ): 1966թ. ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը: 1966-88թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում (Անդրբայկալյան, Կիեւի զինվորական օկրուգներ, ԳԴՀ-ում տեղակայած ԽՍՀՄ զորամաս` հրետանային դասակի, ականանետային մարտկոցի, առանձին ռեակտիվ դիվիզիոնի հրամանատար, ուսումնական կենտրոնի շտաբի պետ): 1991թ. զինվորագրվել է Զարդախաչի կամավորական ջոկատին, մասնակցել Զարդախաչի եւ Չափարի ինքնապաշտպանական մարտերին: 1992թ. փետրվարին ստանձնել է հրետանային ստորաբաժանումներ ստեղծելու, կամավորական ջոկատների հրետանավորների ուսուցումը ղեկավարելու աշխատանքները, սեպտեմբերին նշանակվել ԼՂՀ ՊԲ հրետանու պետ: Մասնակցել է գրեթե բոլոր ռազմական գործողություններին` Արաքսից մինչեւ Օմարի լեռնանցք: 1999-2000թթ.` ԼՂՀ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-հրետանու պետ, 2000-2002թթ.՝ ՊԲ հրետանային ծառայության պետ: 2002թ. զորացրվել է: Մասնակցել է Շուշիի, Քաշաթաղի, Մարտակերտի, Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Հորադիզի, Կուբաթլուի, Զանգելանի, Մինջեւանի ազատագրական մարտերին: ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր (1996): Պարգեւատրվել է ԽՍՀՄ Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշանով (21.02.1978), ՀՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով (18.02.2000): Արցախի Հերոս (8.05.2005): Պարգեւատրվել Է Ոսկե Արծիվ շքանշանով:

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение