Օրվա նկար

 

 

 

free counters



ԲԱԼԱՅԱՆ ԶՈՐԻ ՀԱՅԿԻ

 

 

Ծնվել է 1935թ. փետրվարի 10-ին ք. Ստեփանակերտ (ԼՂՀ): 1963թ. ավարտել է Ռյազանի Ի. Պավլովի անվ. բժշկական ինստիտուտը: 1963-73թթ. աշխատել է Կամչատկայի հիվանդանոցում: 1967թ. ինքնաշեն նավակներով Կամչատկայից հասել է Սեւ ծով, 1970թ. Խաղաղ օվկիանոսով` Ատլանտյան օվկիանոս, 1973թ. շնասահնակով` Կամչատկայի եւ Չուկոտկայի տունդրաները, հասել մինչեւ Սառուցյալ օվկիանոս:  Շուրջ 60 գրքերի հեղինակ է, որոնք նվիրված են Հայաստանի եւ Արցախի ազատագրական պայքարին եւ դրա գործիչների: Արցախյան շարժման տարեգիրներից է, Արցախի ազատագրման ջատագով: 1988-91թթ. ԽՍՀՄ ղեկավարության առջեւ ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, դատապարտել Ադրբեջանի հակահայկական գործողությունները: «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակից Հայաստանում, «Բայկալյան շարժում» միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ, բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող օգնության նախաձեռնող ու կազմակերպիչ:  ԽՍՀՄ ԳԽ  (1989-92) եւ ԼՂՀ ԳԽ  (1992-1995) պատգամավոր,   ՀԽՍՀ Պետական  (1988), ԽՍՀՄ լրագրողների միության եւ Ն. Օստրովսկու անվան միութենական գրական մրցանակների դափնեկիր: Պարգեւատրվել է ՀՀ Մովսես Խորենացի եւ ԼՂՀ Գրիգոր Լուսավորիչ շքանշաններով: Արցախի Հերոս: Պարգեւատրվել է ԼՂՀ բարձրագույն «Ոսկե Արծիվ» շքանշանով:

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение