Օրվա նկար

 

 

 

free counters



ՂԱՐԱՄՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՍՈՒՐԵՆԻ

 

 

 

Ծնվել է 1965թ. հուլիսի 22-ին գ. Ակնաղբյուր (Ասկերանի շրջ., ԼՂՀ): 1984-87թթ. ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային ուժերում: 1991թ. գ. Ակնաղբյուրում կազմավորել է կամավորական ջոկատ, 1992թ. հունվար-սեպտեմբերին եղել այդ ջոկատի հիմքի վրա ստեղծված վաշտի, 1992-94թթ.` Ակնաղբյուրի և շրջակա գյուղերի առանձին վաշտերի հիմքի վրա կազմավորված գումարտակի հրամանատար: 1991-94թթ. մասնակցել է Մարտունիի, Շուշիի, Լաչինի, Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Քարվաճառի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1994թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: 1996-97թթ. եղել է ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար, 1997-99թթ.` զորամասի հրամանատար, 1999-ից` ԼՂՀ ՆԳՆ փոխնախարար, 2000թ.-ից` 1-ին փոխնախարար, ապա ԼՂՀ Ոստիկանության պետ, 2007թ. դեկտեմբերից` ԼՂՀ գլխավոր դատախազ: ԼՂՀ ՊԲ գնդապետ (2000), ոստիկանության գեներալ-մայոր (2004), արդարադատության 2-րդ կարգի պետական խորհրդական, ՀՀ դատախազության պատվավոր աշխատող: Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, Շուշիի ազատագրման համար, Արիության համար մեդալներով, Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին հուշամեդալով: Արցախի Հերոս: Պարգևատրվել է Ոսկե արծիվ շքանշանով:

Հովանավորներ


Раскрутка и продвижение