Օրվա նկար

 

 

 

free counters



ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՅԱՆ ԱՐԿԱԴԻ (Արտուշ) ԻՎԱՆԻ (Հովհաննեսի)

 

 

 Ծնվել է 1939թ. մայիսի 22-ին ք. Թբիլիսի: 1962թ. ավարտել է Բաքվի հետևակային ռազմական ուսումնարանը, 1972թ.` Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան: 1962-90թթ. ծառայել է Գյումրիում, ԳԴՀ-ում, Չեխոսլովակիայում, Բելոռուսում, Աֆղանստանում, 1987թ.-ից` Երևանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում: 1990թ. մայիսին զինվորագրվել է Սասունցի Դավիթ կամավորական ջոկատին, 1991-92թթ. նշանակվել ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատար: 1991-92թթ. ղեկավարել է Տողի, Սարինշենի ազատագրական, Մարտակերտի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերը: 1992թ. նրա ղեկավարությամբ կազմվել է Շուշիի ազատագրական պլանը և 1992թ. մայիսի 8-9-ին իրագործվել քաղաքի ազատագրման Հարսանիք լեռներում ռազմական գործողությունը նվազագույն կորուստներով: Ազատամարտիկների և խաղաղ բնակիչների կողմից արժանացել է  Կոմանդոս պատվանունի: 2001թ.-ից ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության նախագահն է: ՀՀ բանակի գեներալ-մայոր (1992): Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշաններով: Արցախի Հերոս (2009): Պարգեւատրվել է Ոսկե Արծիվ շքանշանով:

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение