Օրվա նկար

 

 

 

free counters



ՂՈՒԼՅԱՆ ԱՇՈՏ ՀՄԱՅԱԿԻ

 

 

Ծնվել է 1959թ. հոկտեմբերի 6-ին Բաքվում: 1975թ. ընտանիքը վերադարձել է հայրենի գյուղ Խնձրիստան (Ասկերանի շրջ., ԼՂՀ), ապա Ստեփանակերտ: Ծնյալ զինագործ էր: Արցախյան շարժման սկզբին ընկերների հետ պատրաստել է ինքնաշեն նռնակ, նռնականետ, եւ այլն, զբաղվել զենքի անլեգալ փոխադրմամբ, մասնակցել պարտիզանական գործողությունների: Աչքի է ընկել 1991թ. Բաքվից Քելբաջար ուղարկվող ռազմական շարասյան ոչնչացման ժամանակ: 1991թ.-ից եղել է 1-ին վաշտի հրամանատար: Մասնակցել է Ասկերան, Հադրութ, Շահումյան, Մալիբեկլու, Խոջալու, Կրկժան, Լեսնոյ, Քարինտակ, Լաչին, Մարտակերտ-Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա եւ այլ բնակավայրերի ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: Հատկապես աչքի է ընկել 1992թ. Շուշիի ազատագրման ժամանակ: Մայիսի 7-ի գիշերը նրա վաշտն աննկատ մոտեցել է բանտի մատույցներին եւ լուսադեմին առաջինը մտել Շուշի: 11 անգամ վիրավորվել է, մարմնում ունեցել  մեկ տասնյակից ավելի բեկորներ (այստեղից էլ «Բեկոր»  մականունը):  Զոհվել է 1992թ. օգոստոսի 24-ին գ. Դրմբոնում (Մարտակերտի շրջ., ԼՂՀ): Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով եւ Շուշիի ազատագրման համար մեդալով: Նրա անունով են կոչվում Կենտրոնական պաշտպանական շրջանի 1-ին մոտոհրաձգային գումարտակը, Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ստեփանակերտում տեղադրված է նրա հուշարձանը: Թաղված է Ստեփանակերտում: Արցախի Հերոս (1999): Հետմահու պարգեւատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով:

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение