Օրվա նկար

 

 

 

free counters



ՔՈՉԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿԻ

 

 

Ծնվել է 1954թ. օգոստոսի 31-ին ք. Ստեփանակերտ (ԼՂՀ): Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում: 1972-74թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971թ. Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում: Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ: 1980թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1989 և 1990 ընտրվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր, ապա ԳԽ նախագահության անդամ: 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից: Անդամակցել է «Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը: ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ և ԼՂՀ վարչապետ (1992-1994): ԼՂՀ Նախագահ (1994-1997): ՀՀ վարչապետ (1997-1998): ՀՀ Նախագահ (1998-2008): Արցախի հերոս (1999): Պարգեւատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով:

Հովանավորներ


Раскрутка и продвижение