Օրվա նկար

 

 

 

free counters



ԻՎԱՆՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԻՎԱՆԻ

 

 

 

Ծնվել է 1920թ. դեկտեմբերի 20-ին ք. Թիֆլիս: Հայ անվանի ռազմական գործիչ: Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի ակտիվ մասնակից: 1940թ. ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը, 1949թ.` Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան, 1962թ.` Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն դասընթացները: 1938-78թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1941-45թթ. մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել է հրետանային մարտկոցի, դիվիզիոնի, լեռնաականանետային գնդի հրամանատար, լեռնահրաձգային դիվիզիայի հրետանու պետ: 1952-58թթ. եղել է հրետանային գնդի, բրիգադի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում), 1958-61թթ.` Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի պետ, 1962-68թթ.` Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար, 1968-73թթ.` նույն օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի եւ հրետանու հրամանատար, 1973-78թթ.` Անդրբայկալյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի եւ հրետանու հրամանատարի տեղակալ: 1978թ. զորացրվել է: 1978-92թթ. աշխատել է քաղաքացիական պաշտպանության մարմիններում: 1992-1997թ. եղել է ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդական, ԼՂՀ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Մեծ ավանդ ունի ԼՂՀ բանակաշինության, հատկապես հրետանու կազմավորման գործում: Մահացել է 1999թ. օգոստոսի 30-ին Սանկտ-Պետերբուրգում: ԽՍՀՄ ԶՈւ գեներալ-մայոր (1968), ԼՂՀ ՊԲ գեներալ-լեյտենանտ (28.01.1994): Նրա անունով են անվանվել Ասկերանի շրջանի գյուղերից մեկը (ԼՂՀ), Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը, ԼՂՀ ՊՆ կից զինվորական-սպորտային քոլեջը: Նրա կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար: Պարգեւատրվել է ԽՍՀՄ Լենինի (2), Սուվորովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի (3), Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի, ՀՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի, ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի (31.07.1994) շքանշաններով: Արցախի Հերոս (1.09.2000, հետմահու): Պարգեւատրվել Ոսկե Արծիվ շքանշանով:

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение