Օրվա նկար

 

 

 

free counters



ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ

 

 

 

Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին գ. Արշալույս (Արմավիրի մարզ, ՀՀ): 1975-77թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում: 1989թ. գարնանը եղել է Էջմիածնի կամավորական 1-ին, ամռանը` Հադրութի շրջանի Էդիլլու, Հախուլլու, Աղբուլաղ, Խրմանջուղ, Բլութան, Դուդուկչի և Մելիքաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատար: 1990թ. ձերբակալվել է ԼՂՀ-ում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտից: 1990-93թթ. մասնակցել է ԼՂՀ հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1993-94թթ.` ՀՀ հարավ-արևելյան և ԼՂՀ Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին: Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը` ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը: ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-96): Ավարտել է ՀՀ ՊՆ բարձրագույն ակադեմիական դասընթացները (1996) և Երևանի պետական համալսարանը (1998): 2000-2008թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: ՀՀ բանակի գեներալ-մայոր (1996), գեներալ-լեյտենանտ (2000): ԵԿՄ վարչության նախագահ (1999թ.-ից): Արցախի հերոս (2000): Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Ներսես Շնորհալի» շքանշաններով, «Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյակ», «ԽՍՀՄ ԶՈՒ 70-ամյակ», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», «Հայաստանի երկրապահ», «Դրաստամատ Կանայան», «Համագործակցության ամրապանդման համար», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Մարշալ Բաղրամյան» մեդալներով:

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение