Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՂԱՄԻՐՅԱՆ ԳՈԳԱ ԳՐԻԳՈՐԻ

 


Ծնվել է 1916թ. օգոստոսի 18-ին ք. Գրոզնի (Չեչնիա, ՌԴ): Հայրը գ. Նորաշենիկից (Կապանի շրջ., Սյունիքի մարզ, ՀՀ) էր: 1937թ. ավարտել է քաղավիացիայի օդաչուական դպրոցը (Բալաշով): Զորակոչվել է ԶՈւ 1939թ. Գրոզնու ՇԶԿ-ի կողմից: ՀՄՊ-ին մասնակցել է 1942թ. հունիսի 22-ից: 1942թ. հոկտեմբերի 1-ից ավիաէսկադրիլյայի (հատուկ տրանսպորտային ռմբակոծիչային գունդ, 1-ին Օդային բանակ, Արմ. ռ-ճակատ) հրամանատար: 1942թ. հոկտեմբերի 21-ին հայտնաբերել է գեներալ-լեյտենանտ Իվնևի պարտիզանական բրիգադը և նրա հետ ռադիոկապ հաստատել, ինչի համար 1-ին ՕԲ հրամանատար ավիացիայի մարշալ Ա. Խանփերյանցի կողմից պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: 1942թ. հունիսի 2-ին կատարել է հաջող թռիչք Գրիշինի պարտիզանական բրիգադի գործողությունների շրջան: 1942թ. հոկտեմբեր-1943թ. մայիս ընթացքում կատարել է 69 գիշերային մարտական թռիչք հակառակորդի խորը թիկունք: 1943թ. հուլիսի 23-ից ավիաէսկադրիլյայի (22-րդ գվ. Հեռահար գործողությունների ավիացիոն գունդ) հրամանատար: Մասնակցել է Դնեպրի համար մղված մարտերին: 1944թ. փետրվարի 6-18-ին ռմբակոծել է Հելսինկիի երկաթուղային հանգույցը: Մասնակցել է Հարավսլավիայի Ժողովրդա-ազատագրական բանակին ցուցաբերած օգնությանը, կատարելով մարտական 44 թռիչք: Հակառակորդի խորը թիկունքում կարևոր օբյեկտների ռմբակոծման 218 մարտական հաջող թռիչքների, պարտիզաններին ռազմամթերք և հատուկ բեռներ հասցնելու համար ավիաէսկադրիլյայի (337-րդ Հեռահար գործողությունների ավիացիոն գունդ, 5-րդ գվ. Հեռահար գործողությունների ավիացիոն դիվիզիա, 4-րդ գվ. Հեռահար գործողությունների ավիացիոն կորպուս) հրամանատար գվ. կապիտան Գ. Գ. Աղամիրյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1944թ. նոյեմբերի 5-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 20858) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 4529, ԽՄՀ գրքույկ № 3730, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 7133, Շքանշանային գրքույկ № 120946): ՀՄՊ մարտերում կատարել է 234 մարտական թռիչք: 1957թ. ավարտել է Ռազմա-օդային ակադեմիային կից սպայական անձնակազմի որակավորման դասընթացը: Ծառայել է ավիագնդի հրամանատար, կայազորի պետ (Վորկուտա): 1972թ.-ից պահեստի գնդապետ: Ապրել է ք. Վորոնեժում: Մահացել է 1997թ. ապրիլի 12-ին: Պարգևատրվել է Ալ. Նևսկու (Հր. 18-րդ Օդային բանակ, № 123, 16.05.45, № 27498), Կարմիր դրոշի (1. Հր. Արմ. ռ-ճակատ, № 01298, 24.11.42, № 43086; 2. Հր. Հեռահար գործողությունների ավիացիա, № 0591, 20.10.43, № 6012; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 4.06.55, № 112543), Կարմիր աստղի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 29.04.54, № 3187538; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 5.11.54, № 3323001; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 6.05.70, № 3646471), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (1. Հր. Հեռահար գործողությունների ավիացիա, № 0192, 14.04.44, № 47080; 2. №) շքանշաններով, «Հայրենական պատերազմի պարտիզան» 1-ին աստիճանի (Հր. Պարտիզանական շարժման կենտրոն, № 57, 24.06.43), «Մարտական վաստակի համար» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 6.11.47, № 3177785), «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալներով, «Պարտիզանական աստղի» 1-ին աստիճանի հարավսլավական շքանշանով:

Հովանավորներ


Раскрутка и продвижение