Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՎԱԳՅԱՆ ՂԱԶԱՐՈՍ ԱՎԵՏԻՍԻ

 

 

 

Ծնվել է 1918թ. մարտի 15-ին գ. Գետաշեն (Շահումյանի շրջ., ԼՂՀ): Զորակոչվել է ԶՈւ 1940թ. Խանլարի ՇԶԿ-ի կողմից: Ավարտել է հետևակային ուսումնարան (Կալինկովիչևսկ): ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Սմոլենսկի ուղղությամբ մարտերում շրջապատումից մարտով է դուրս եկել: Մեդվեդևկա գյուղի շրջանում մարտից հետո շրջապատումից դուրս գալ չի հաջողվել: Որոշ ժամանակ թաքնվել է գյուղում, և պարտիզանների հետ կապ հաստատելով, գնացել անտառ: Զորքերի գալուց հետո լեյտենանտ Ա. նորից հրաձգային դասակի հրամանատար էր: Մարտական ուղին անցել է Սմոլենսկի մարզով, Բելառուսով, Լեհաստանով: 1944թ. հատկապես աչքի է ընկել Բելառուսի ամառային մարտերում: Նրա դասակը զբաղեցրել է գ. Պյատիգորոդկայի (Սմոլևիչյան շրջ., Մինսկի մարզ) շրջանում ճանապարհը փակող կարևոր բարձունքը: 1944թ. հուլիսի 6-ին հակառակորդը 6 անգամ անհաջող գրոհել է, բայց բարձունքի մոտերքում կորցնելով 180 զինվոր և սպա` չի կարողացել գրավել: Այդ մարտում Ա. ոչնչացրել է 25 զինվոր: 1945թ. հունվարի 22-ին Լեհաստանի ազատագրման համար մղված մարտերում Ա. զոհվել է: Մինսկից արլ. հակառակորդի շրջապատված խմբավորման ջախջախման, արիության ու հերոսության համար հրաձգային վաշտի (1264-րդ Հրաձգային գունդ, 380-րդ Հրաձգային դիվիզիա, 5-րդ Բանակ, 2-րդ Բելառուս. ռ-ճակատ) հրամանատար ավագ լեյտենանտ Ղ. Ա. Ավագյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայականը 1948թ. հանձնվել է հորը): Պարգևատրվել է Կարմիր դրոշի (Հր. 49-րդ Բանակ, № 086, 30.08.44, № 169003), Կարմիր աստղի (Հր. 380-րդ Հրաձգային դիվիզիա, № 0104, 28.05.44, № 598214), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (Հր. 121-րդ Հրաձգային կորպուս, № 088, 4.02.45, հետմահու, չի հանձնվել) շքանշաններով: Թաղված է գ. Պեսոչնայա (Օստրոլենկովսկի շրջ., Բելոստոկի մարզ, Բելառուս): 1976թ. նրա անունով անվանակոչվել է փողոց Մինսկում, ուր 1977թ. փակցվել է հուշատախտակ:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение