Օրվա նկար

 

 

 

free counters



ՍԱՐԳՍՅԱՆ ՇԱՀԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

 

 

 

Ծնվել է 1924թ. սեպտեմբերի 15-ին գ. Հարավ (Ասկերանի շրջ., ԼՂՀ): 1941թ. սեպտեմբերին զորակոչվել է ԶՈՒ: ՀՄՊ-ին մասնակցել է 1942թ. հունիսից: 277-րդ ՀԳ-ի հրաձգային գումարտակի հետախույզ (175-րդ ՀԴ, 47-րդ Բ, 2-րդ Բել. ռ-ճակատ) սերժանտ Ս. 1944թ. մարտի 16-ին գ. Բուդիշչեի (ք. Կովելի շրջան) մոտ առաջինների թվում ներխուժել է հակարակորդի դիրքեր, ոչնչացրել գնդացիրը հաշվարկով, գերել զինվոր: 1944թ. ապրիլի 11-ին պարգեւատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (Հր. 175-րդ ՀԴ, № 073, 11.04.44, № 54869): 1944թ. մայիսի 26-ին առաջինների թվում մտել է ք. Կովել, ոչնչացրել գնդացրային կետը հաշվարկով եւ գերել 2 զինվոր ( արդեն 1-ին Բելոռուս ռ.ճակատ): 1944 հուլիսի 9-ին հետախուզության ջոկի հրամանատար, ավագ սերժանտ Ս. պարգեւատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով (Հր. 47-րդ Բ, № 040, 03.07.44, № 4201): Վարշավայի համար մարտերում ավագ Ս. գերել է 7 զինվոր, փոխարինել վաշտի զոհված հրամանատարին, ազատագրել մի քանի թաղամասեր, առաջինը հասավ Վիսլայի կամրջին: 1945թ. մարտի 24-ին հետախուզության ջոկի հրամանատար, ավագ Շ. Հ. Սարգսյանը (նույն կազմ) պարգեւատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրմգիր. ԽԱՀՄ ԳԽՆ, 24.03.45, № 527): Մասնակցել է Պրահայի ազատագրմանը: ՀՄՊ-ի ընթացքում գերել է 20 զինվոր: 1946թ. զորացրվել է: Պահեստազորի լեյտենանտ: Ապրել է Բաքվում: 1989թ. Սումգայիթի հայերի ցեղասպանությունից հետո գաղթել է Մոսկվա: Պարգեւատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, մեդալներով:

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение