Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՈՒՆԱՆ ՄԿՐՏԻՉԻ

 

 

 

Ծնվել է 1913թ. մայիսի 2-ին գ. Ծավ (Կապանի շրջ.,  Սյունիքի մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1942թ. Վաղարշապատի ՇԶԿ-ի կողմից: 1942թ. օգոստոսից մարտնչել է Հս. Կովկասում, մասնակցել է Նովորոսիյսկ-Թամանյան հարձակողական օպերացիային: Աչքի է ընկել որպես հմուտ հետախույզ: 1942թ. դեկտեմբերին կրկնակի վիրավորվել է, բայց շարունակել է ղեկավարել ջոկը, ոչնչացրել է թշնամու 25 զինվոր: 1943թ. սեպտեմբերի 16-ին մասնակցել է հակառակորդի պաշտպանության ճեղքման և Վերխնե Բականսկի շրջանի (Կրասնոդարի մարզ) ազատագրման համառ մարտերին, Նովորոսիյսկի մոտակա Դոլգայա բարձունքի գրոհին: Հարձակման ժամանակ հրաձգային դասակը ընկել է հակառակորդի գնդացրային ուժեղ կրակի տակ: Մի քանի դզոտներ փակել էին հարձակվողների ճանապարհը: Ավագ սերժանտ Ա. աննկատ սողացել է դեպի դզոտներից մեկը և նռնակ նետել: Նա հրամայել է դասակի մարտիկներին շրջափակել դզոտը, իսկ ինքը շարժվել է առաջ, որպեսզի այն նռնակներով ոչնչացնի: Վիրավորվել է ձեռքից, բայց արնաքամ լինելով հասել է մինչև հրակնատ և նետել նռնակը, սակայն հակառակորդի գնդացրորդը շարունակել է կրակել: Այդ ժամանակ Ա. նետվել է դեպի հրակնատը և այն փակել իր մարմնով: Ոգևորված իրենց ընկերոջ սխրանքով դասակը նետվել է գրոհի և կատարել մարտական առաջադրանքը: Թաղված է Վերխնեբականսկի ավանում: Անձնական արիության և հերոսության համար հրաձգային դասակի (1-ին Հրաձգային վաշտ, 390-րդ Հրաձգային գունդ, 89-րդ Հրաձգային դիվիզիա, 18-րդ Բանակ, Հս.-Կովկաս. ռ-ճակատ) հրամանատարի օգնական ավագ սերժանտ Հ. Մ. Ավետիսյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1944թ. մայիսի 16-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Հուշարձաններ է կանգնեցված Ծավ գյուղում, Կապան և Երևան քաղաքներում: Նրա անունով է կոչվում փողոց Վերխնե Բականսկում, դպրոց Կապանում, ջերմաքարշ և սահմանապահ ուղեկալ: ԽՍՀՄ ԶՈՒ նախարար մարշալ Ա. Վասիլևսկու 1949թ. ապրիլի 22-ի հրամանով (№ 30) Ա. անունը հավերժ գրանցվել է այն հրաձգային վաշտի ցուցակում, որտեղ նա ծառայել է: ՀՄՊ մարտերում զոհվել են նաև նրա 3 եղբայրները:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение