Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ ԹԵՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

 

 

Ծնվել է 08.1922թ. օգոստոսի 20-ին ք. Մարտակերտ (Մարտակերտի շրջ., ԼՂՀ): 1938թ. ընտանիքը տեղափոխվել է Բաքու: Զորակոչվել է ԶՈւ 1942թ. Մարտակերտի ՇԶԿ-ի կողմից: Ավարտել է հետևակային ուսումնարանի արագացված դասընթացը (Բաքու): Մարտական մկրտությունը հրաձգային դասակի հրամանատար (89-րդ Հրաձգային դիվիզիա) լեյտենանտ Ա. ստացել է Հս. Կովկասի համար մղվող մարտերում: 1942թ. նոյեմբերին Մալգոբեկ քաղաքի ծայրամասում գլխավորել է հարձակումը և իր հրաձգային դասակով առաջինը մտել հակառակորդի դիրքերը, ոչնչացրել գնդացրային հաշվարկը, վիրավորվել, բայց մնացել շարքում: 1943թ. սեպտեմբերին Նովորոսիյսկի համար մղվող մարտերում փրկել ծովն ընկած օդաչուի կյանքը: 1943թ. հոկտեմբերին Թամանյան թերակղզում մղվող մարտերում Վերխնեբականսկ ավանի շրջանում հետախուզության ժամանակ հնարամտություն և արիություն է ցուցաբերել, ծանր վիրավորվել և 2 ամսից ավելի բուժվել: Աչքի է ընկել Ուկրաինայի ազատագրման համար մղվող մարտերում, պարգևատրվել Կարմիր դրոշի: Հատկապես աչքի է ընկել Լեհաստանում մղված մարտերում: 1945թ. հունվարի 13-ին Սլուպյա-Նովայի շրջանում Ա. վաշտը գրավել է հակառակորդի դիրքի մի մասը, ոչնչացրել 6 կրակակետ և հրանոթ, հետ մղել 3 հակահարձակում: Ա. անձամբ ոչնչացրել է մինչև 50, իսկ նրա վաշտը ավելի քան 100 զինվոր, գերել 50, ոչնչացրել 8 հաստոցային և 16 ձեռքի գնդացիր, 7 զրահամեքենա: 1945թ. փետրվարի 10-ին Օդերի գետանցումից հետո ք. Կլեյնից (Գլոգով, Լեհաստան) հարավ մղված մարտերի ժամանակ նրա վաշտը ոչնչացրել է 60 և գերել 15 զինվոր, ոչնչացրել 5 կրակակետ: Այդ մարտում Ա. զոհվել է: Արիության և հերոսության համար հրաձգային վաշտի (545-րդ Հրաձգային գունդ, 389-րդ Հրաձգային դիվիզիա, 3-րդ գվ. Բանակ, 1-ին Ուկր. ռ-ճակատ) հրամանատար ավագ լեյտենանտ Թ. Հ. Ավթանդիլյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. հունիսի 27-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայականը հանձնվել է հորը): Պարգևատրվել է Կարմիր դրոշի (Հր. 3-րդ գվ. Բանակ, № 90, 19.08.1944, չի հանձնվել) և Կարմիր աստղի շքանշաններով: Թաղված է մարտի վայրում: Կիսանդրին տեղադրված է հայրենի գյուղում, ուր նրա անունով են կոչվել փողոց և դպրոց: Հուշարձանը ոչնչացվել էր ադրբեջանցիների կողմից, վերականգնվել է 2009թ.:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение