Օրվա նկար

 

 

 

free counters



ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏԻ

 

Ծնվել է 1921թ. հուլիսի 9-ին գ. Նիգատուն (Ապարանի շրջ, Արագածոտնի մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1940թ. հոկտեմբերին: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Ստալինգրադի մոտ մարտում փոխարինել է դասակի զոհված հրամանատարին, պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով: Միլերովոյի շրջանում (Ուկրաինա)  մղած մարտերի համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Հրանոթային հաշվարկի հրամանատար (917-րդ Հաուբիցային հրետանային գունդ, 350-րդ Հրաձգային դիվիզիա, 1-ին գվ. Բանակ, 1-ին Ուկր. ռ-ճակատ) ավագ սերժանտ Ա. 1944թ. հունվարի 25-ին պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (Հր. 350-րդ Հրաձգային դիվիզիա, № 08, 25.01.44, № 25802): 1944թ. հուլիսի 29-ին ք. Սանդոմիրի (Լեհաստան) շրջանում հրանոթն անցկացրել է Վիսլայի աջ ափ, հակառակորդի ուժեղ կրակի տակ ուղիղ նշանառությամբ ոչնչացրել է մի քանի գնդացրային կրակակետ, հետ մղել 2 հակահարձակում, ոչնչացրել 1 դասակ հետևակ, 5 ինքնագնաց հրանոթ: 1944թ. հուլիսի 31-ին վիրավորվել է, բայց չի թողել մարտի դաշտը, ոչնչացրել է մոտ 50 զինվոր և մի քանի տանկ: 1944թ. սեպտեմբերի 14-ին հրանոթային հաշվարկի (նույն կազմ, 13-րդ Բանակ, 1-ին ուկր. ռ-ճակատ) հրամանատար ավագ սերժանտ Ա. պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով (Հր. 13-րդ Բանակ, № 235, 14.09.44, № 30011): 1945թ. ապրիլ-մայիսին Տրոպպաուի, Մորավսկա-Օստրավայի ու Պրագայի (Չեխիա) ազատագրման մարտերում ոչնչացրել է 3 գնդացրային կրակակետ և 1 դասակ: 1946թ մայիսի 15-ին հրանոթային հաշվարկի (556-րդ Հաուբիցային հրետանային գունդ, 47-րդ Հաուբիցային հրետանային բրիգադա, 13-րդ Ճեղքման հրետանային դիվիզիա, 60-րդ Բանակ, 4-րդ Ուկր. ռ-ճակատ) հրամանատար ավագ սերժանտ Վ. Կ. Աբրահամյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 15.05.46, № 1321): Զորացրվել է 1945թ.: 1956թ. ավարտել է ֆիզկուլտուրայի հայկական ինստիտուտը: ՀՄՊ մարտերում վիրավորվել է (27.06.41, 19.03.42, 9.12.43, 1.08.44): Պահեստազորի լեյտենանտ (1953): 1949թ.-ից մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, 1972թ.-ից ՀԽՍՀ լուսավորության նախարարության ֆիզդաստիարակության բաժնի պետ: Մահացել է 1992թ. մարտի 9-ին: ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1964): Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով, «Արիության համար» (Հր. 115-րդ գվ. Հրաձգային գունդ, № 011, 6.02.43, № 3176461) մեդալով:

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение