Օրվա նկար

 

 

 

free counters



ԱԼԱՖԵՐԴՈՎ (Ալավերդյան) ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱԼՈՒՍՏԻ

 

 

Ծնվել է 1914թ. օգոստոսի 10-ին ք. Եյսկ (Կրասնոդարի երկրամաս, ՌԴ): Հայրը գաղթել է Արմ. Հայաստանից: Զորակոչվել է ԶՈւ 1936թ. նոյեմբերին, կրկին 1941թ. օգոստոսին: 1942թ. ավարտել է հետևակային ուսումնարան (Վիննիցա): ՀՄՊ-ին մասնակցել է 1942թ. օգոստոսից: Դասակի հրամանատար Ա. Ստալինգրադի շրջանում կոնտուզիա ստանալով գերի է ընկել, ապա փախել ռազմագերիների ճամբարից, որպես զինվոր ծառայել 152-րդ առանձին Հհրաձգային գումարտակում: 1944թ. սեպտեմբերի 28-ին գ. Բեխովի (ք. Ստախովից հվ., Լեհաստան) մոտ կրակի տակ ականապատված դաշտում և փշալարափակոցներում անցուղիներ է բացել: 1944 հոկտեմբերի 10-ին սերժանտ (152-րդ առանձին Հրաձգային գումարտակ, 463-րդ Հրաձգային գունդ, 118-րդ Հրաձգային դիվիզիա, 5-րդ գվ. Բանակ, 1-ին Ուկր. ռ-ճակատ) Ա. պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (Հր. 188-րդ Հրաձգային դիվիզիա,  № 34, 6.10.44, № 149896): Դնեպրի գետանցման համար պարգևատրվել է «Մարտական վաստակի համար», իսկ Դնեստրի գետանցման - «Արիության համար» մեդալներով: 1944թ. հոկտեմբերի 12-ին գ. Բելուվ (Լեհաստան) մոտ ավագ Ա. ականապատված դաշտում բացել է 15 մ լայնությամբ անցուղի, ականազերծել 12 ական: 1944թ. դեկտեմբերի 22-ին գ. Ռատասի (Լեհաստան) մոտ գիշերը վնասազերծել է 10 հակատանկային ական, փշալարափակոցներում բացել 4 անցուղի: 1945թ. փետրվարի 16-ին ավագ սերժանտ (նույն կազմ) Ա. պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով (Հր. 5-րդ գվ. Բանակ, № 015, 16.2.45, № 12176): 1945թ. փետրվարի 22-ին ք. Բրեսլաուի (Վրոցլավ, Լեհաստան) մոտ Ա. սակրավորների խումբը վնասազերծեց 70 հակատանկային ական, որից  20 անձամբ Ա. արեց: 1945թ հունիսի 27-ին Սակրավորների դասակի (նույն կազմ) հրամանատարի օգնական ավագ սերժանտ Ա. Գ. Ալաֆերդովը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 27.6.45 № 84): Զորացրվել է 1945թ.: 1957թ. վերականգնվել է լեյտենանտի կոչումը: Ապրել է Սադովի ավանում (Սլավյանսկի շրջ., Կրասնոդարի երկրամաս): Մահացել է 1994թ. դեկտեմբերի 19-ին: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, «Մարտական վաստակի համար» (Հր. 463-րդ Հրաձգային գունդ, № 16, 8.11.43. № 707380) և «Արիության համար» (Հր. 463-րդ Հրաձգային գունդ, № 23, 21. 08.44, № 1737324) մեդալներով:

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение