Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԶՈՅԻ

 

 

 

Ծնվել է 1914թ. մարտի 10-ին գ. Խնձորեսկ (Գորիսի շրջ., Սյունիքի մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1935թ. Սամարղանդի ՇԶԿ-ի (Ուզբեկստան) կողմից: 1939թ. ավարտել է կրտսեր լեյտենանտների դասընթացները: Մասնակցել է 1939-40թթ. խորհրդա-ֆիննական պատերազմին: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Մարտնչել է Արմ., Ստալինգրադյան, Հվ.-Արմ. և Կենտրոն. ռ-ճակատներում: 1943թ. սեպտեմբերի 22-ին սուսերակիրների էսկադրոնի հրամանատար գվ. լեյտենանտ Ա. գ. Կուլիկովկայի (Չերնիգովի մարզ, Ուկրաինա) համար մղվող մարտերում, Դնեպրի մատույցներում, հետ մղելով հակառակորդի հակագրոհը ծանր վիրավորվել է, բայց շարունակել է ղեկավարել վաշտը և կատարել ռազմական առաջադրանքը: Այդ մարտում Ա. 2-րդ անգամ մահացու վիրավորվել է և զոհվել: Թաղված է գ. Մակաշինում (Գորոդնյանսկի շրջ., Չերնիգովի մարզ): Սնովի գետանցման և գ. Կուլիկովկայի ազատագրման համար մղված մարտերում դրսևորած անձնական արիության և հերոսության համար սուսերակիրների էսկադրոնի (54-րդ գվ. Հեծելազորային գունդ, 14-րդ գվ. Հեծելազորային դիվիզիա, 7-րդ գվ. Հեծելազորային կորպուս, 61-րդ Բանակ, Կենտրոն. ռ-ճակատ) հրամանատար գվ. լեյտենանտ Գ. Մ. Արզումանյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1944թ. հունվարի 15-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (Հր. 7-րդ գվ. Հեծելազորային կորպուս, № 024, 12.10.43) շքանշաններով, «Արիության համար» մեդալով: Գերեզմանին կանգնեցված է բրոնզե կիսանդրի: Նրա անունով գ. Մակիշինում անվանակոչված է փողոց:

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение