Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՎԵՏԻՍՅԱՆ ՆԱՐԻԲԵԿ ԱՂԱԲԵԿԻ

 

 

 

Ծնվել է 1921թ. մայիսի 15-ին գ. Քասախ (Նաիրիի շրջ., Արագոծոտնի մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1942թ հունվարին և մասնակցել ՀՄՊ-ին: 1943թ հունիսի 19-ին գ. Տրոսնայի (Օրյոլի մարզ, ՌԴ) մոտ փոխարինել է դասակի  հրամանատարին, առաջինը մտել հակառակորդի խրամատ, ոչնչացրել գնդացիր, վիրավորվել: 1944թ ապրիլի 2-ին ջոկի (473-րդ Հրաձգային գունդ, 154-րդ Հրաձգային դիվիզիա, 13-րդ Բանակ, Կենտրոն. ռ-ճակատ) հրամանատար սերժանտ Ա. պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (Հր. 154-րդ Հրաձգային դիվիզիա, № 017, 2.04.44, № 37152): 1944թ. հուլիսի 3-ին ք. Դիսնայի (Վիտեբսկի մարզ, ՌԴ) ազատագրման ժամանակ փոխարինել է դասակի հրամանատարին և առաջինը մտել քաղաք, վիրավորվել, բայց մարտի դաշտը չի թողել: 1944թ. հուլիսի 7-ին հակառակորդի հակագրոհի ետ մղման մարտուն նրա դասակը ոչնչացրել է 15 զինվոր: 1944թ. օգոստոսի 24-ին Հրաձգային դասակի (նույն կազմ, 6-րդ գվ. Բանակ, 1-ին Մերձբալթ. ռ-ճակատ) հրամանատարի օգնական սերժանտ Ա. պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով (Հր. 6-րդ գվ. Բանակ, № 202, 24.08.44, № 3392): 1944թ. հոկտեմբերի 13-ին գ. Լագի (Լատվիա) մոտ կրակի տակ առաջինը ներխուժել է հակառակորդի դիրքերը, ոչնչացրել 2 և գերեց 1 զինվոր, որը արժեքավոր տեղեկություններ է տվել: 1945թ մարտի 24-ին ջոկի (նույն կազմ) հրամանատար ավագ Ն. Ա. Ավետիսյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով: (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 24.03.45, № 1755): Զորացրվել է 1945թ.: Աշխատել է հայրենի գյուղում: Մահացել է 1995թ սեպտեմբերի 6-ին: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, մեդալներով:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение