Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՍՄԲԱՏԻ

 

 

Ծնվել է 1919թ. մայիսի 9-ին գ. Նորաշեն (Արթիկի շրջ., Շիրակի մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1940թ. դեկտեմբերին: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: 1944թ. հուլիսի 22-ին գ. Սմիդինի (Ռատնովսկի շրջ., Վոլինսկի մարզ, Ուկրաինա) գետանցել է Արմ. Բուգը, հակառակորդի խրամատում ոչնչացրել գնդացրային կրակակետ և գերել 3 զինվոր: 1944թ. հուլիսի 26-ին ետ է մղել 3 հակագրոհ, ոչնչացրել մի քանի զինվոր: 1944թ օգոստոսի 17-ին հետախույզ (278-րդ Հրաձգային գունդ, 175-րդ Հրաձգային դիվիզիա, 47-րդ Բանակ, 1-ին Բելառուս. ռ-ճակատ) շարքային Ա. պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (Հր. 175-րդ Հրաձգային դիվիզիա, № 0113, 17.08.44, № 126909): 1944թ. սեպտեմբերի 10-ին գ. Մենձիլեսի (Լեհաստան) մոտ հակառակորդի խրամատում ոչնչացրել է 5 զինվոր և գնդացրային կրակակետ: 1944թ. հոկտեմբերի 21-ին շարքային (նույն կազմ) Ա. պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով (Հր. 47-րդ  Բանակ, № 0142, 21.10.44, № 5390): 1945թ հունվարի 18-ին ք. Տորնի (Լեհաստան) մոտ առաջինը ներխուժել է քաղաքի ծայրամաս, ոչնչացրել 2 ականանետ հաշվարկով: 1945թ փետրվարի 1-ին Զանգեմյուլ կայարանում (Արլ. Պրուսիա) թափանցել է հակառակորդի թիկունքը, հայտնաբերել 4 կրակակետ, վիրավորվել: 1945թ մայիսի 31-ին 71-րդ առանձին Հետախուզական վաշտի (նույն կազմ) հետախույզ սերժանտ Վ. Ս. Ավետիսյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 31.5.45, № 1928, ստացել է 1975թ.): Զորացրվել է 1946թ.: Բնակվել է Բաքվում: Սումգայիթում հայերի ցեղասպանությունից հետո 1989թ. դեկտեմբերի 29-ին գաղթել է ՊՄԿ-3 ավան (Բեշենկովիչեսկի շրջ., Վիտեբսկի մարզ, Բելառուս): Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, մեդալներով:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение