Օրվա նկար

 

 

 

free counters



ԲԱԲԱՅԱՆ ԱՂՎԱՆ ՆԱՀԱՊԵՏԻ

 

 

Ծնվել է 1921թ. հունիսի 7-ին գ. Թառաթումբ (Եղեգնաձորի շրջ., Վայոց Ձորի մարզ, ՀՀ): 1939թ. ավարտել է երկաթուղային տեխնիկում (Երևան): Զորակոչվել է ԶՈւ 1940թ. հունվարի 25-ին Եղեգնաձորի ՇԶԿ-ի կողմից: Ավարտել է գնդային դպրոց: Ծառայել է ք. Միլլերեվոյում (525-րդ Հրաձգային գունդ, 217-րդ Հրաձգային դիվիզիա): 17.07.1941 ք. Բելայա Ցերկովի (Չերկասկի մարզ, Ուկրաինա) մոտ մարտում վիրավորվել է: Ապա մարտնչել է Դեսնայի ափերին: Հոսպիտալի էվակուացման ժամանակ ծանր վիրավորվել է, ընկել գերի, որտեղից 27.02.1942 փախել է: Հասել է մինչև գ. Պավլովկա (Նեվինոմիսկի շրջ., Ստավրոպոլի երկրամաս, ՌԴ): 1943թ. հունվարին գյուղը ազատագրվել է: Մասնակցել է Կուբանի, Դոնբասի, Մելիտոպոլ քաղաքի ազատագրմանը, Սիվաշում հակառակորդի պաշտպանության ճեղքմանը և Սևաստոպոլի գրոհին: 1944թ. մայիսի 7-ին Սևաստոպոլի համար մղված համառ մարտերում Բ. դասակն առաջիններից մեկն է ճեղքել Սապուն-գորա բարձունքում հակառակորդի պաշտպանությունը, ոչնչացրել դոտը: Փոխարինել է գումարտակի հրամանատարին և գրոհով տիրացել Սևաստոպոլի թաղամասերին, ոչնչացնելով հակառակորդի ավելի քան 100 զինվոր և սպա: Սևաստոպոլի ազատագրման ժամանակ ցուցաբերած արիության և հերոսության համար դասակի (2-րդ Հրաձգային գումարտակ, 647-րդ Հրաձգային գունդ, 216-րդ Հրաձգային դիվիզիա, 51-րդ Բանակ, 4-րդ Ուկր. ռ-ճակատ) հրամանատար ավագ սերժանտ Ա. Ն. Բաբայանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 23695) և «Ոսկե Աստղ» մեդալով (№ 6179, ԽՄՀ գրքույկ № 4925, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 8832, Շքանշանային գրքույկ № 210495): Հետագայում մասնակցել է Արլ. Պրուսիայի մարտերին: ՀՄՊ մարտերում 4 անգամ վիրավորվել է (17.07.41, 09.09.41, 10.08.43, 15.10.44): Զորացրվել է 1945թ.: 1955թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն: Մահացել է 17.01.1992թ.: Պարգևատրվել է Կարմիր Աստղի (Հր. 216-րդ Հրաձգային դիվիզիա, № 21, 25.10.43), Կարմիր Դրոշի ( Հր. 43-րդ Բանակ, № 0245, 6.11.44, № 199969), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (Հր. 50-րդ Բանակ, № 050, 2.06.45, № 161537) շքանշաներով, մեդալներով:

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение