Օրվա նկար

 

 

 

free counters



ԲԱԲԱՅԱՆ ՀՄԱՅԱԿ ԳՐԻԳՈՐԻ

 

 

 

Ծնվել է 1901թ. օգոստոսի 15-ին գ. Ժրիչի (Կարսի մարզի): 1917թ. կամավոր մտել է բանակ, 1918թ. մայիսին մասնակցել Սարդարապատի ճակատամարտին: 1920թ. վերջին զորակոչվել է կարմիր բանակ: 1924թ. ավարտել է Ալ. Մյասնիկյանի անվ. Հայկական միացյալ զինվորական դպրոցը (Երևան), 1928թ.` հրամանատարական դպրոցը (Կիև): Ծառայել է Հայկական հրաձգային դիվիզիայում: 1938թ.-ից փոխգնդապետ Բ. ծառայել է Բելառուս. հատուկ ռազմական օկրուգում: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Մասնակցել է Բելոստոկ, Վելկովիսկ, Բարանովիչի քաղաքների համար մղված արյունահեղ մարտերին, 2 անգամ վիրավորվել: 654-րդ հրաձգային գնդի հրամանատար Բ. աչքի է ընկել ք. Ելեցի համար մարտերում: 1942թ. ապրիլ-մայիս ամիսներին Կերչի թերակղզում փոխարինել է 390-րդ հրաձգային դիվիզիայի զոհված հրամանատար Ս. Զաքյանին: 1943թ. ամռանից 76-րդ Հրաձգային դիվիզիայի հրամանատար: 1943թ. օգոստոսի 30-ին ազատագրել է Ելնյա քաղաքը, 48 բնակավայր: Բ. ծանր վիրավորվել է: Նրա հրաձգային դիվիզիային շնորհվել է «Ելնյան» անվանումը, իսկ Բ. պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանի: 1944թ. հունվարին ավարտել է Կ. Վորոշիլովի անվ. ԳՇ ռազմական ակադեմիայի սպայական անձնակազմի կատարելագործման դասընթացները: 35-րդ Մեքենայացված բրիգադի (1-ին Բելառուս. ռ-ճակատ) հրամանատար գեներալ-մայոր Բ. մասնակցել է Վիլնյուսի, Կաունասի, Վարշավայի ազատագրմանը, Բեռլինի գրոհին: 1944թ. սեպտեմբերին պարգևատրվել է Կարմիր դրոշի 2-րդ շքանշանով: 1945թ. ապրիլի 15-ին գ. Լինդերբերգի (Բեռլինի հս-արլ. արվարձան) մոտ արյունահեղ մարտերում վճռական պահին անձամբ տանկով բրիգադին մարտի է տարել, ինչի շնորհիվ դեպի Բեռլին ճանապարհը բացվել է: Այդ մարտում զոհվել է: Թաղված է ք. Միսլիբուժի (Լեհաստան) քաղաքային հրապարակոմ, խորհրդային զինվորների թ. 18 եղբայրական գերեզմանատանը: Բրիգադի հմուտ ղեկավարման, արիության և հերոսության համար 35-րդ մեքենայացված բրիգադի (1-ին Բելառուս. ռ-ճակատ) հրամանատար գվ. գեներալ-մայոր Հ. Գ. Բաբայանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. մայիսի 31-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Գեներալ-մայոր (15.07.44): Պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 28.09.1943, չի հանձնվել), Կարմիր դրոշի (1. Հր. Բրյանսկ. ռ-ճակատ, № 17, 21.02.42, № 23815; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 3.11.44, № 108513), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (Հր. Բրյանսկ. ռ-ճակատ, № 562, 11.05.45, չի հանձնվել) շքանշաններով, մեդալներով (այդ թվում 1938թ.` «ԲԳԿԲ XX ամյակ»):

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение