Օրվա նկար

 

 

 

free counters



ԲԱԲԱՅԱՆ ՀՐԱՆՏ ԳԵՎՈՐԳԻ

 

 

 

Ծնվել է 1921թ. հունիսի 7-ին գ. Նոր Գյուղ (Աբովյանի շրջ., Կոտայքի մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1939թ. դեկտեմբերի 10-ին Կիրովի ՇԶԿ-ի (Երևան) կողմից: 1941թ. հունիսին ավարտել է հետևակային ուսումնարան (Վոլոչինսկ): ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը: 1942թ. հունվարից 89-րդ հրաձգային դիվիզիայի կրտսեր հրամկազմի դպրոցի (Երևան) հրամանատար: 1943թ. սեպտեմբերին Թամանում մասնակցել է Վերխնեբականսկի ավանի համար մղված մարտերին: 1944թ. հունվարին աչքի է ընկել Կերչի փողոցային մարտերում, ազատել հացի և պահածոների գործարանները, հասել մինչև Կատերլեզ ջրանցք: 1944թ. մայիսին մասնակցել է Գորնայա բարձունքի (Սևաստոպոլ) համար մղված մարտերին, ապա Վարշավայի և Լոձի ազատագրմանը: Հատկապես աչքի է ընկել գ. Ռուսկի Բրուտի մոտ հակառակորդի խմբավորման ոչնչացման մարտում: 1945թ. ապրիլի 16-ին Օդերի Ֆրանկֆուրտ (Գերմանիա) քաղաքի մատույցներում հակառակորդի ամրացված դիրքերի ճեղքման ժամանակ ապահովել է զորամասերի անարգել տեղաշարժը, վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը: 1945թ. ապրիլի 22-ին առաջինների շարքում մտել է Օդերի Ֆրանկֆուրտ: Նրա գումարտակը մարտերում ոչնչացրել է հակառակորդի ավելի քան 600 և գերել 47 զինվոր և սպա, գրավել 12 ականանետ, հաուբիցային հրետանու 3 մարտկոց, 3 պահեստ և մինչև 80 ավտոմեքենա: Հակառակորդի պաշտպանության ճեղքման մարտերում գումարտակի հմուտ ղեկավարման, մեծ վնաս հասցնելու և Օդերի Ֆրանկֆուրտ առաջինների թվում մտնելու համար հրաձգային գումարտակի (400-րդ Հրաձգային գունդ, 89-րդ Հրաձգային դիվիզիա, 33-րդ Բանակ, 1-ին Բելառուս. ռ-ճակատ) հրամանատար մայոր Հ. Գ. Բաբայանին ԽՍՀՄ ԳԽՆ 1946թ. մայիսի 15-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 50358) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 8153, ԽՄՀ գրքույկ № 16480, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 11958, Շքանշանային գրքույկ № 890595): ՀՄՊ մարտերում 3 անգամ վիրավորվել է (04.1943, 04.1945, 05.1945): 1947թ. փոխգնդապետ Բ. զորացրվել է: Մահացել է 1995թ. փետրվարի 17-ին: Պարգևատրվել է Ալ. Նևսկու (Հր. Առանձին առափնյա բանակ, № 0486, 6.07.44, № 12938), Բ. Խմելնիցկու (Հր. 1-ին Բելառուս. ռ-ճակատ, № 0526, 8.04.45, № 4707), Կարմիր դրոշի (Հր. Առանձին Առափնյա բանակ, № 0373, 10.06.44, № 101232), Կարմիր աստղի (Հր. 58-րդ Բանակ, № 069, 25.08.43, № 289005) շքանշաններով, մեդալներով:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение