Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՄԱՏՈՒՆԻ ԱՇՈՏ ՀԱԲԵԹԻ

 

 

Ծնվել է 1923թ. դեկտեմբերի 23-ին ք. Գյումրի (Շիրակի մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1941թ. հունվարի 1-ին Լենինականի ՔԶԿ-ի կողմից: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հուլիսի 16-ից: Մարտնչել է Ուկրաինայում որպես գնդացրորդ: Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, 1943թ. հունվարի 22-ին ծանր վիրավորվել է: Ապաքինվելուց հետո տանկային դասակի (135-րդ Տանկային բրիգադ) հրամանատար Ա. 1944թ. մասնակցել է Կռիվոյ Ռոգ, Վոզնեսենսկ, Օդեսա, Տիրասպոլ, Նիկոլաև, Մարիուպոլ, Մազովեցա, Դեմգլինա, Լյուբեն, Վարշավա, Պոզնան քաղաքների ազատագրմանը: 1945թ. հունվարի 14-22-ին 1-ին տանկային դասակի (3-րդ Տանկային գումարտակ, 49-րդ Տանկային բրիգադ) գվ. լեյտենանտ Ա. ք. Սոխաչևի շրջանում ոչնչացրել է 3 շոգեքարշ, 110 ավտոմեքենա, 2 հրանոթ, 2 զենիթային թնդանոթ, 6 ականանետ, 8 զինապահեստ և գերությունից ազատել 250 զինվոր և 150 քաղաքացի: Լյուբեն քաղաքի համար մղվող մարտերում Ա. դասակը գրոհով օդանավակայանում ոչնչացրել է 17 ինքնաթիռ անձնակազմով, իսկ ք. Ինովրացլավում գրավել է 3 էշելոն շարժակազմ, ոչնչացրել 3 շոգեքարշ, 2 հրանոթ, 2 տանկ, իսկ օդանավակայանում՝ 10 ինքնաթիռ, ավելի քան 250 զինվոր: Լեհական Սոխաչև, Լյուբեն և Ինովրացլավ քաղաքների ազատագրման ժամանակ հրամանատարության հատուկ առաջադրանքների հաջող կատարման ու ցուցաբերած արիության և հերոսության համար 1-ին տանկային դասակի (3-րդ Տանկային գումարտակ, 49-րդ գվ. Տանկային բրիգադ) հրամանատար գվ. լեյտենանտ Ա. Հ. Ամատունուն ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. փետրվարի 25-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 33040) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 5829, ԽՄՀ գրքույկ № 6604, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 7419, Շքանշանային գրքույկ № 575340): Աչքի է ընկել Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի համար մղվող մարտերում, պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով: 1951թ. ավարտել է Ի. Ստալինի անվ. Զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիան: 1952-1958թթ. ծառայել է տանկային գնդի (ք. Տիրասպոլ, Մոլդովա), 1958-63թթ.՝ տանկային դիվիզիայի (ք. Բելցի, Մոլդովա) հրամանատար, 1963-73թթ.՝ կորպուսի (ք. Սիմֆերոպոլ, Ղրիմ) հրամանատարի տեղակալ, 1973-84թթ.՝ 7-րդ Բանակի (Երևան) հրամանատարի տեղակալ: Գնդապետ (Հր. ԽՍՀՄ ՊՆ, № 0181, 8.02.65), գեներալ-մայոր (Որոշում ԽՍՀՄ ԳՆԽ, 7.05.80): 1984թ. զորացրվել է պահեստ: 1984-1995թթ. եղել է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանի տնօրեն: Ապրում է Սիմֆերոպոլում: Ղրիմի Պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ: Գեներալ-լեյտենանտ: Պարգևատրվել է Կարմիր դրոշի (Հր. 2-րդ գվ. Տանկային բրիգադ, № 04, 3.02.45), Կարմիր աստղի (1. Հր. 135-րդ գվ. Տանկային բրիգադ, № 195, 23.03.44, № 575924; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.12.56, № 3517866), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈՒ-ում Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.04.75, № 5653) շքանշաններով, «Մարտական վաստակի համար» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 17.05.51) մեդալով:

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение