Օրվա նկար

 

 

 

free counters



ԲՈՒՌՆԱԶՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱՎԴԵՅԻ

 

 

 

Ծնվել է 1918թ. մայիսի 28-ին ք. Պրոլետարսկ (Ռոստովի մարզ, ՌԴ): Զորակոչվել է ԶՈւ 1938թ.: 1940թ. ավարտել է Օսոավիախիմի ավիադպրոց (Խերսոն): Ծառայել է հրահանգիչ օդաչու: ՀՄՊ-ին մասնակցել է 1942թ. հունվարից  Վորոնեժյան ռ-ճակատում որպես ՀՕՊ զորքերի 2-րդ ավիաէսկադրիլիայի (659 կործանիչ ավիագունդ) հրամանատարի տեղակալ և կուսկազմակերպիչ: Բրյանսկի և Խարկովի շրջաններում մարտերի մասնակից: 1942թ. մարտին Ի-16 կործանիչով տարել է իր առաջին հաղթանակը, դրսևորելով իրեն որպես անհաղթելի օդային մարտիկ: Հատկապես աչքի է ընկել Ստալինգրադի ճակատամարտում: 1942թ. սեպտեմբերի 7-ին խփել է 2 ռմբակոծիչ: 1942թ. հոկտեմբերից լեյտենանտ Բ.  թռչում էր ՅԱԿ-7 կործանիչով: 1943թ. Ստալինգրադի շրջանում ՅԱԿ-7-երի յոթնյակը ավագ լեյտենանտ Բ. ղեկավարությամբ հետ է մղել մոտ 20 ՄԵ-109-երի գրոհը: Բ. խփել է 2 ՄԵ-109: Ստալինինգրադի 3-ամսյա մարտերի ընթացքում խփել է 7 ինքնաթիռ, պարգևատրվել Կարմիր դրոշի շքանշանով: Ընդամենը կես տարուց էլ քիչ մարտերի ընթացքում Բ. կատարել է 224 մարտական թռիչք, 86 օդային մարտերում անձամբ խփել է հակառակորդի 22, իսկ խմբով` 2 ինքնաթիռ: 1943թ. ապրիլի 15-ին զոհվել է Դուգինկայի և Խրենովայայի շրջանի օդային մարտում: Թաղված է ք. Բորիսոգլեբսկում (Վորոնեժի մարզ): Մարտական առաջադրանքների գերազանց կատարման, 224 մարտական թռիչքների իրականացման, արիության և հերոսության համար ավիաէսկադրիլայի (866-րդ Կործանիչ ավիագունդ, 288-րդ Կործանիչ ավիադիվիզիա, 17-րդ Օդային բանակ, Հվ.-Արմ. ռ-ճակատ) հրամանատար ավագ լեյտենանտ Ս. Ա. Բուռնազյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1944թ. օգոստոսի 2-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 60208): Պարգևատրվել է Կարմիր դրոշի (1. Հր. Հվ.-Արմ. ռ-ճակատ, № 0167, 18.02.43 № 2672; 2. ?), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (Հր. 3-րդ գվ. Բանակ, № 2, 12.01.43, № 2152) շքանշաններով, «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալով: Բ. մարտական ինքնաթիռը բերվել է ՀՀ` իր անվան ավիացիոն մարզական ակումբ: Նրա անունն է կրում գ. Սպանդարյանի դպրոցը (Արթիկի շրջ., Շիրակի մարզ, ՀՀ):

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение