Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՅԱՆՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՄԵԼԻՔԻ

 

 

 Ծնվել է 1919թ. մարտի 25-ին գ. Գետաշեն (Շահումյանի շրջ., ԼՂՀ): 1941թ. ավարտել է Բաքվի համալսարանը: Զորակոչվել է ԶՈւ 1941թ. օգոստոսին Բաքվի ՔԶԿ-ի կողմից: 1942թ. հոկտեմբերին ավարտել է զենիթա-հրետանային դպրոց (Բաքու): ՀՄՊ-ին մասնակցել է 1943թ. մարտից: Մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին, Խարկովի ազատագրմանը, Դնեպրի գետանցմանը, Ռումինիայի և Հունգարիայի ազատագրմանը: Մարտական մկրտությունը ստացել է Վորոնեժի ռ-ճակատում (183-րդ զենիթա-հրետանային գունդ): 1943թ. ապրիլից հրաձգային դասակի հրամանատար: 1943թ. ամռանը մասնակցել է Կուրսկի ճակատամարտին, դասակը խփել է հակառակորդի 3 ռմբակոծիչ: 18.05.1943 Խարկովի տրակտորային գործարանի շրջանում ոչնչացրել է հակառակորդի մի քանի կրակակետ և ականանետ: Դնեպրի գետանցման ժամանակ ապահովել է զորքի անխափան անցումը աջ ափ: 1944թ. մայիսի 7-ին գ. Կուկուտենի (Ռումինիա) շրջանում Ա. դասակը հետ է մղել հակառակորդի 3 տանկային և 5 հետևակային գրոհ, ոչնչացրել 3 տանկ, 30 զինվոր, խփել 6 ինքնաթիռ: 1945թ. հունվարի 5-18-ին հատկապես աչքի է ընկել Բուդապեշտի համար մղված մարտերում: Նրա մարտկոցը հետ է մղել հակառակորդի 27 հակագրոհ, ոչնչացրել 36 գնդացրային և 20 դիպուկահար կետ, կրակակետերով 40 տուն, զինվորներով և բեռներով 12 ավտոմեքենա, 2 զրահամեքենա անձնակազմով, 4 հրետանային մարտկոց, գերել 41 զինվոր և սպա, գրավել 88 մմ-անոց զենիթային թնդանոթ: Գնդացրային և հրետանա-ականանետային կրակի տակ անձամբ ղեկավարել է մարտը: Չնայած 17 բեկորային վնասվածքներին` շարունակել է կռվել: Նրա մարտկոցը առաջիններից մեկն է գետանցել Դանուբը: Բուդապեշտի ազատագրման մարտերում մարտկոցի հմուտ ղեկավարման, հակառակորդի խմբավորման ոչնչացման և 14 ինքնաթիռի խփման, արիության և հերոսության համար մարտկոցի (743-րդ Զենիթա-հրետանային գունդ, 5-րդ Զենիթա-հրետանային դիվիզիա, 7-րդ գվ. Բանակ, 2-րդ Ուկր. ռ-ճակատ) հրամանատար ավագ լեյտենանտ Է. Մ. Այանյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1946թ. մայիսի 15-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 59850) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 9043, ԽՄՀ գրքույկ № 6706, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 11957, Շքանշանային գրքույկ № 613214): Զորացրվել է 1946թ.: Ապրել է Մոսկվայում: Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Մեխանիկայի խնդիրների ինստիտուտի գիտքարտուղար: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու: Մահացել է 1994թ. փետրվարի 26-ին: Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (Հր. 7-րդ գվ. Բանակ, № 49, 8.07.44, № 726111), Կարմիր աստղի (Հր. 7-րդ գվ. Բանակ, № 20, 28.10.43, № 413721) շքանշաններով և «Արիության համար» մեդալով (Հր. 53-րդ Հրետանային դիվիզիոն,  № 9, 28.09.43, № 716258):

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение