Օրվա նկար

 

 

 

free counters



ԴԱՐԲԻՆՅԱՆ ԼԵՎՈՆ ԽՆԿԱՆՈՍԻ

 

 

 

Ծնվել է 1905թ. մայիսի 29-ին գ. Ալաստան (Ախալքալաքի շրջ., Ջավախք): 1918թ. թուրքական արշավի ժամանակ ընտանիքը զոհվել է, մինչև 1920թ. ապաստանել է Բորժոմի որբանոցում: 1921-22թթ. ծառայել է բանակում: Զորացրվելով վերադարձել է Ախալքալաք: 1922-24թթ. ծառայել է միլիցիայում: 1924թ. հոկտեմբերին զորակոչվել է ԶՈւ: 1927թ. ավարտել է Ալ. Մյասնիկյանի անվ. Հայկական միացյալ ռազմական դպրոցը (Երևան), 1928թ.` Անդրկովկասյան հետևազորային դպրոցը (Թիֆլիս), 1934թ.` «Վիստրել» դասընթացները (Բրոննիցա), իսկ Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայում ուսումը կիսատ է մնացել 1941թ. հուլիսին ռազմաճակատ մեկնելու պատճառով` որպես հրաձգային գնդի հրամանատար: 244-րդ դիվիզիայի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Դ. 1942թ. մայիսից սեպտեմբեր ծանր մարտեր է մղել Խարկովի, Ցիմլյանսկի ու Կալմիցսկի շրջաններում: 1943թ. հոկտեմբերի 10-ից արդեն 69-րդ մեքենայացված բրիգադի հրամանատարն էր: Վորոնեժի և 1-ին Ուկր. ռ-ճակատների կազմում ակտիվ մասնակցել է Խարկովի ազատագրմանը, Դնեպրի գետնանցմանը, Բուկրինսկի հենակետի, Կիևի, Ֆաստովի, Բրուսիլովի համար մղված մարտերում: 1943թ. դեկտեմբերի 25-ին նրա բրիգադը ճեղքել է ք. Կորոստիշևի (Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա) շրջանի ամրությունները: Այդ մարտերի ժամանակ նա 5-րդ անգամ ծանր վիրավորվել է և վերքից մահացել 1943թ. դեկտեմբերի 28-ին: Թաղված է ք. Կորոստիշևի եղբայրական գերեզմանատանը, ուր հուշարձան է կանգնեցված: Տետերևի հաջող գետանցման և խոշոր բնակավայրերի գրավման, ք. Կորոստիշևի ազատագրման, արիության և հերոսության համար 69-րդ մեքենայացված բրիգադի (9-րդ Մեքենայացված կորպուս, 3-րդ գվ. Տանկային բանակ, 1-ին Ուկր. ռ-ճակատ) հրամանատար գնդապետ Լ. Խ. Դարբինյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1944թ. հունվարի 10-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայականը հանձնվել է կնոջը): Գնդապետ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 03427, 1.06.43): Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի (Հր. Տափաստան. ռ-ճակատ, № 013, 5.07.43, № 152064), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (1. Հր. 1-ին Տանկային բանակ, № 14, 27.07.43; 2. Հր. Տափաստան. ռ-ճակատ, № 03, 7.09.44, № 35943) շքանշաններով:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение