Օրվա նկար

 

 

 

free counters



ԻՍԱԿՈՎ (Տեր-Իսահակյան) ԻՎԱՆ (Հովհաննես) ՍՏԵՓԱՆԻ

 

 

 

Ծնվել է 1894թ. օգոստոսի 22-ին գ. Հաջիքենդ (Հս. Արցախ): 1913թ. ընդունվել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ, 1914թ. սեպտեմբերի 14-ին` Առանձին Գարդեմարինյան դասընթացներ, որն ավարտելուց հետո 1917թ. մարտին միչմանի կոչումով ծառայել «Իզյասլավ» ականակրում: 1917թ. աշնանը ընտրվել է ավագ սպա: 1918թ. մասնակցել է Բալթիական նավատորմի Սառցե արշավին, ապա ծառայել «Ռիգա» քարշանավում, 1919թ. հուլիսից` «Կոբչիկ» պահականավի հրամանատարի օգնական, մասնակցել է անգլիացիներից Կրոնշտադտի պաշտպանությանը, 1920թ. մարտից` Կասպիական նավատորմի «Դեյատելնի» ականակրի հրամանատար, մարտնչել է սպիտակ գվարդիականների և անգլիացիների դեմ: 1920թ. հունիսից Բալթիական նավատորմի «Յակոր» քարշանավի հրամանատար, 1922թ. նոյեմբերից` շտաբային աշխատանքի, ապա ականակիրի հրամանատար Սև ծովում, 1926-28թթ.` Սև ծովի ՌԾՈւ շտաբի պետի օգնական, օպերբաժնի պետ, շտաբի պետի տեղակալ: 1928թ. ավարտել է Ռազմածովային ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացներ: 1930-36թթ. եղել է ԳՇ օպերվարչության բաժնի պետի օգնական, ռազմա-ծովային ակադեմիայի ավագ դասախոս, Բալթիական նավատորմի շտաբի պետ: 1933թ. գլխավորել է Բալթիկ ծովից Սպիտակ ծով Բելոմոր-Բալթյան ջրանցքով նավերի տեղափոխումը: 1937թ. հունվարից Բալթիական նավատորմի շտաբի պետ, օգոստոսից` հրամանատար (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 3088): 1938թ. հունվարից Ռազմածովային նավատորմի ժողկոմի տեղակալ, 1939թ. ապրիլից մինչև 1946թ. ապրիլ` 1-ին տեղակալ (միաժամանակ` 1938թ. հունիսից 1939թ. օգոստոս` Ռազմածովային ակադեմիայի պետ), 1941-43թթ.` Գլխավոր ծովային շտաբի պետ: Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին: ՀՄՊ-ի սկզբում Լենինգրադում համակարգել է Բալթիական նավատորմի, Լադոգայի և Չուդի նավատորմիղների մարտական գործողությունները: 1941թ. Շլիսելբուրգի մոտ կոնտուզիա է ստացել, կորցրել ձախ ականջի լսողությունը: 1941թ. հոկտեմբերին Սևծովյան նավատորմի և Անդրկովկասյան ռ-ճակատի հրամանատարության հետ նախապատրաստել է Կերչի թերակղզու դեսանտային գործողությունը: 1942թ. ապրիլից` Հս.-Կովկաս. ռ-ճակատի գլխավոր հրամանատարի տեղակալ և Ռազմխորհրդի անդամ, ղեկավարել է Սևաստոպոլի մատակարարումը: 1942թ. օգոստոսից` Անդրկովկասյան ռ-ճակատի հրամանատարի տեղակալ և Ռազմխորհրդի անդամ: Մասնակցել է Կովկասի պաշտպանության ղեկավարմանը: 1942թ. հոկտեմբերի 4-ին Գոյթխի շրջանում (Տուապսե) ռմբակոծության ժամանակ ծանր վիրավորվել է, անդամահատել են ձախ ոտքը և մինչև 1945թ. բուժվել է: Սևծովյան նավատորմի լավագույն ականակիրը կոչվել է նրա անունով: 1946-47թթ. եղել է ԽՍՀՄ ՌԾՈւ գլխավոր շտաբի պետ, 1947-50թթ.` ԽՍՀՄ ՌԾՈւ գլխավոր հրամանատարի տեղակալ: 1950թ. մարտի 6-ին զորացրվել է: Մինչև 1956թ. փետրվար եղել է ԽՍՀՄ Ծովային նավատորմի փոխնախարար: 1956թ. փետրվարի 1-ին կրկին զորակոչվել է: Մինչև 1958թ. ապրիլ ԽՍՀՄ ՊՆ կենտրոնական աշխատակազմում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, 1958թ. ապրիլի 26-ից մինչև 1967թ.` ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչների խմբի գլխավոր տեսուչ: Զորքերի հմուտ ղեկավարման, գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ պայքարում ցուցաբերած արիության և հերոսության համար, և ի նշանավորումն ՀՄՊ-ում հաղթանակի 20-ամյակի ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչների խմբի գլխավոր տեսուչ, Խորհրդային Միության Նավատորմի ծովակալ Ի. Ս. Իսակովին ԽՍՀՄ ԳԽՆ 1965թ. մայիսի 7-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 342636) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 10685, ԽՄՀ գրքույկ № 017986, Շքանշանային գրքույկ № 109454): Մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին: Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը: Մեծ աշխատանք է կատարել ԽՍՀՄ ՌԾՈւ մարտական հզորության, օպերատիվ արվեստի զարգացման, ՀՄՊ փորձի ուսումնասիրման գործում: Հեղինակ է ավելի քան 60 գիտական աշխատանքների: «Ծովային ատլաս»-ի պատասխանատու խմբագիր (Որոշում ԽՍՀՄ ԺԿԽ, 31.05.47): Նրա ղեկավարությամբ են պատրաստվել «Ծովային ատլաս»-ի 2 հատորները, «Նավատորմի պատմության ակնարկներ»-ը: Ռազմածովային գիտությունների թեկնածու (16.12.40), ռազմածովային գիտությունների դոկտոր (1946), պրոֆեսոր (20.12.47), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1951), «Նավատորմի պատմության ակնարկներ»-ի պատասխանատու խմբագիր, ԽՍՀՄ Աշխարհագրական ընկերության անդամ (3.04.47), ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ (26.05.58), ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (27.03.67): 1-ին կարգի կապիտան (31.05.36), 2-րդ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 3314, 1.09.37) և 1-ին կարգի (Հր. ՌԾՈւ ԺԿ, № 32, 17.02.38) ֆլագման, ծովակալ (Որոշում ԽՍՀՄ ԺԿԽ, 4.06.40), նավատորմի ծովակալ (Որոշում ԽՍՀՄ ԺԿԽ, 31.05.44): 1955թ. մարտի 9-ին շնորհվել է «Խորհրդային Միության Նավատորմի ծովակալ»-ի կոչում` ստանալով «Մարշալի աստղ» տարբերանշան և ԽՍՀՄ ԳԽՆ հատուկ վկայական: Պարգևատրվել է Լենինի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 22.02.38, № 3592; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 13.12.42, № 10689; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 21.02.45, № 20017; 4. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 21.08.54, № 262722; 5. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 21.08.64, № 344505), Ուշակովի 1-ին աստիճանի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 22.07.44, № 6; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 28.06.45, № 16), Կարմիր դրոշի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 21.04.40, № 4278; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 3.11.44, № 11257; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 6.11.47, № 21103), Կարմիր աստղի (Որոշում ԽՍՀՄ ԿԳԿ, 23.02.34, № 237), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 22.02.43, № 2628) շքանշաններով, մեդալներով (այդ թվում` 1.05.44 «Կովկասի պաշտպանության համար»), հարավսլավական «Պարտիզանական աստղ 1-ին աստիճանի» և «Ժողովրդական ազատագրության» ու լեհական «Գրյունվալդի խաչ 1-ին կարգի» շքանշաններով: Բոլոր պարգևները ուղարկվել ենէ ԽՍՀՄ ԳԽՆ: Ի. անունով է անվանակոչվել հականավակային մեծ նավը, փողոց Ստեփանակերտում, Մարտունիի և Մարտակերտի շրջանների (ԼՂՀ) տնտեսությունները, պողոտա (կանգնեցված է հուշարձան) և թիվ 71 դպրոցը Երևանում: Մոսկվայի Սմոլենսկյան 5/13 շենքում փակցված է հուշատախտակ: Նամակները երբեմն ստորագրել է «Հովհաննես Իսահակյան»: Կնքվելիս եղել է Հովհաննես Տեր-Իսահակյան:

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение