Օրվա նկար

 

 

 

free counters



ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱՎԱՆԵՍԻ

 

 

 

Ծնվել է 1920թ. հունիսի 15-ին գ. Ներքին Սզնիք (Ասկերանի շրջ., ԼՂՀ): Զորակոչվել է ԶՈւ 1940թ. սեպտեմբերին Ասկերանի ՇԶԿ-ի կողմից: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: 1943թ. նոյեմբերի 7-ին գիշերով գ. Սոբոլևոյի (ք. Ստարայա Ռուսսայի շրջ., Լենինգրադի մարզ) մոտ խմբով խուժել է հակառակորդի խրամատ, ոչնչացրել 2 գնդացրային կետ, 5 բլինդաժ, 2 դզոտ, ականանետ, 22 զինվոր և գերել 3: 1943թ. նոյեմբերի 17-ին Սակրավորների ջոկի (140-րդ Հրաձգային գունդ, 182-րդ Հրաձգային դիվիզիա, 4-րդ Բանակ, Հս.-Արմ. ռ-ճակատ) հրամանատար սերժանտ Ի. պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (Հր. 182-րդ Հրաձգային դիվիզիա, № 052, 17.11.43, № 803): 1944թ. մարտի 26-ին Վելիկայա գետի (գ. Նովոսոկոլնիկի, Պսկովի մարզ) ձախ ափին փշալարափակոցներում անցուղիներ է բացել, ականապատել  գ. Գլիժինոյի (Պուշկինսկիե Գորի ավանի շրջ., Պսկովի մարզ) մատույցները, ապահովել գնդի հրետանու գետանցումը: 1944թ. ապրիլի 10-ի գիշերը նրա դասակը արագ անցում է պատրաստել Պետ գետի վրայով: 1944թ. ապրիլի 27-ին Սակրավորների դասակի (նույն կազմ, 22-րդ Բանակ, 2-րդ Մերձբալթ. ռ-ճակատ) հրամանատարի օգնական սերժանտ Ի. պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով (Հր. 1-ին հարվածային Բանակ, № 0137, 27.04.44, № 965): Նրան թույլատրվեց արձակուրդն անցկացնել հայրենի գյուղում: Աչքի է ընկել Մերձբալթիկայի ազատագրման մարտերում: 1944թ. օգոստոսի 1-6 խմբով վնասազերծել է 3 ականապատված դաշտ, հանել ավելի քան 170 հակատանկային ական, գ. Ստալիձանիի (Լատվիա) մոտ կարճ ժամկետում վերականգնել Ներետինայի վրայի կամուրջը, գ. Ռիմշասի (Լատվիա) մոտ հակարակորդի թիկունքում ոչնչացրել 10 և գերել 16 զինվոր: 1945թ. մարտի 24-ին Սակրավորների դասակի (նույն կազմ) հրամա՟նատարի օգնական սերժանտ Գ. Ա. Իսրայելյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 24.03.45, № 179): Քյոնիգսբերգի գրավման մարտերում խմբով ոչնչացրել է 40 զինվոր, Ավագ Ի. զորացրվել է 1946թ.: Ապրել է ք. Թուրսունզադեում (Տաջիկստան): Մահացել է 1989թ. հունվարի 31-ին: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր դրոշի (Հր. 43-րդ Բանակ, № 088, 31.03.45, № 219404), Կարմիր աստղի (Հր. 132-րդ Հրաձգային դիվիզիա, № 018, 22.03.45, № 111410) շքանշաններով, «Մարտական վաստակի համար» (Հր. 27-րդ Բանակ, № 0211, 5.09.42, № 83342):

ԽՍՀՄ ԶՈւ պատմության մեջ Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով առաջին պարգևատրվածը:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение