Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՆՏԻՆՅԱՆ ԱՎԱԳ ՎԱՐԴԱՆԻ

 

 

Ծնվել է 1917թ. հունվարի 15-ին գ. Մարգահովիտ (Գուգարքի շրջ., Լոռու մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1939թ. դեկտեմբերի 8-ին Կիրովականի ՔԶԿ-ի կողմից: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Մարտական մկրտությունը ստացել է ք. Շեպետովկայի մոտ: Վիրավորվել է ք. Բելայա Ցերկովի համար մղվող մարտերում: Ակտիվ մասնակցել է Ստարոռուսյան, Վորոնեժ-Բելգորոդյան ուղղության մարտերին, ք. Չերնովցիի ազատագրմանը, Բուգի և Սանի գետանցմանը: Մարտերում ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ, ինքնագնաց հրանոթ, մինչև 100 զինվոր: 1944թ. հունիսին ք. Յարոսլավի մոտ անհավասար պայքարում Ա. հաշվարկը ոչնչացրել է 15 տանկ, որից 8-ը նա խփել է անձամբ: Յարոսլավ քաղաքի շրջանի մարտերում 8 տանկ ոչնչացնելու, դրսևորած արիության և հերոսության համար 5-րդ մարտկոցի (353-րդ գվ. Կործանիչ հակատանկային հրետանային գունդ, 8-րդ. Մեքենայացված կորպուս, 1-ին Տանկային բանակ, 1-ին Ուկր. ռ-ճակատ) հրանոթի հրամանատար գվ. ավագ Ա. Վ. Անտինյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1944թ. սեպտեմբերի 23-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 23473) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 5311, ԽՄՀ գրքույկ № 3920, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 6717): Զորացրվել է 1945թ.: Վերադարձել է հայրենի գյուղ: Աշխատել է գ. Մարգահովիտի գյուղխորհրդի նախագահ: Մահացել է 1989թ. հոկտեմբերի 18-ին: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (Հր. 1-ին Տանկային բանակ, 24.09.43, № 19224) շքանշանով, մեդալներով:

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение