Օրվա նկար

 

 

 

free counters



ԼԵՎՈՆՅԱՆ ՎԱՀԻԿ ՀՄԱՅԱԿԻ

 

 

 

Ծնվել է 1923թ. հունիսի 15-ին գ. Գնիշիկ (Եղեգնաձորի շրջ., Վայոց ձորի մարզ, ՀՀ): 1940թ. ավարտել է մանկավարժական տեխնիկում (Երևան): Զորակոչվել է ԶՈւ 1941թ. դեկտեմբերին: Մասնակցել է Մոզդոկի շրջանի, Ազովի ծովի (խփել է 1 նավ), Պերեկոպի պարանոցի մարտերին, Ռոստով (ոչնչացրել է 2 տանկ և զրահամեքենա), Արմյանսկ, Սիմֆերոպոլ Բախչիսարայ քաղաքների, Արլ. Պրուսիայի, Լեհաստանի ազատագրմանը: Աչքի է ընկել բեռլինյան գործողության ժամանակ: 1945թ. ապրիլի 30-ին գ. Կումերսդորֆի (Բեռլինից 40 կմ հվ.) շրջանում Լ. հրետանային հաշվարկը շրջապատման մեջ ընկավ: Լ. կազմակերպեց շրջանաձև պաշտպանություն: Ուղիղ նշանառության կրակով և անձնական զենքերով հրետանավորները դիմահար գնդակահարում էին հակառակորդի հետևակին և տանկերին: Լ. իր հաշվարկով հետ մղեց 14 հակագրոհ, ոչնչացրեց 2 տանկ, 2 զրահամեքենա, 80 զինվոր և 5 սպա: Երբ վերջացավ փամփուշտները և զինամթերքը, Լ. հաշվարկով ձեռնամարտի բռնվեց, ճեղքեց շրջապատումը և միացավ իր զորամասին: Լ. անձամբ ոչնչացրեց 4 և գերեց 2 զինվոր: Կումմերոդորֆ գյուղի մոտ մղված մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար հրանոթի (530-րդ Կործանիչ հակատանկային հրետանային գունդ, 28-րդ Բանակ, 1-ին Ուկր. ռ-ճակատ) հրամանատար ավագ սերժանտ Վ. Հ. Լևոնյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. հունիսի 27-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 10734 հանձնվել է մորը): Զոհվել է 1945թ. հուլիսի 24-ին հրամանատարության առաջադրանքը կատարելիս: Թաղված է ք. Սլուցկում (Մինսկի մարզ, Բելառուս), որտեղ դրված է նրա հուշարձանը: Պարգևատրվել է Կարմիր աստղի (Հր. 28-րդ Բանակ,  № 44, 2.12.44, № 929650), Փառքի 3-րդ աստիճանի (Հր. 28-րդ Բանակ, № 9, 2.03.45, № 263216) շքանշաններով, «Արիության համար» (Հր. 530-րդ Կործանիչ հակատանկային հրետանային գունդ, № 08, 7.10.43, № 481654) մեդալով: Արփա անվանում (Եղեգնաձորի շրջ.) դպրոցի առջև դրված է նրա կիսանդրին: Նրա անունով են անվանակոչված փողոցներ ք. Սլուցկում և Եղեգնաձորում:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение