Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՍՄԲԱՏԻ

 

 

 

Ծնվել է 1911թ. նոյեմբերի 8-ին գ. Տաթև (Գորիսի շրջ., Սյունիքի մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1933թ.: Ծառայել է Հայկական հեծյալ գնդում, որի հրամանատարն էր Հ. Բաղրամյանը: Երկրորդ անգամ զորակոչվել է 1941թ. հունիսին Գորիսի ՇԶԿ-ի կողմից: ՀՄՊ-ին մասնակցել է 1942թ. օգոստոսից: Մասնակցել է Հս. Կովկասում մղված մարտերին: 1943թ. սեպտեմբերի 18-ին Կուրբատսկայա երկաթուղային կայարանի (Անապայի շրջ., Կրասնոդարի երկրամաս, ՌԴ) մոտ գտնվող խիստ ամրացված գերիշխող դիրք ունեցող բարձունքի համար մղվող դաժան մարտում Ա. գնդացրային կրակի տակ մոտենալով հակառակորդի դզոտին, նետել է մի քանի նռնակ, փոխարինել հրաձգային դասակի վիրավոր հրամանատարին, ոչնչացրել հակառակորդի կրակակետը: Բայց անսպասելիորեն հակառակորդը համազարկային կրակ է բացել, Ա. իր մարմնով փակելով դզոտի հրակնատը` զոհվել է: Թաղված է գ. Կուրբատսկի գերեզմանատանը: Հերոսության և արիության համար գնդացրային ջոկի (526-րդ Հրաձգային գունդ, 89-րդ Հրաձգային դիվիզիա, 18-րդ Բանակ, Հս.-Կովկաս. ռ-ճակատ) հրամանատար ավագ սերժանտ Ս. Ս. Առաքելյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1944թ. մայիսի 16-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ № 5396 հրամանագիրը հանձնվել է հորը): Նրա անունով է կոչվում Տաթև գյուղի դպրոցը, որի բակում կանգնեցվել է կիսանդրին:

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение