Օրվա նկար

 

 

 

free counters



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՅԴԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

 

 

 

Ծնվել է 1918թ. հուլիսի 1-ին գ. Թորոս (Աշոցքի շրջ., Շիրակի մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1939թ. սեպտեմբերի 9-ին Ամասիայի ՇԶԿ-ի կողմից: Սովորել է գնդային դպրոցում: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: 1941թ. հուլիսին 875-րդ հրաձգային գնդի կազմում (158-րդ Հրաձգային դիվիզիա) մասնակցել է Սմոլենսկ-Վիտեբսկի ուղղությամբ մղված մարտերին, Ելցի ազատագրմանը: 1941թ. սեպտեմբերին վիրավորվել է և շրջափակումից դուրս եկել պարտիզանների օգնությամբ: 1943թ. փետրվարին աչքի է ընկել Մալայա Զեմլյայում դեսանտ իջեցնելու ժամանակ: Մասնակցել է Կովկասի համար մղված մարտերի, Կերչի, Կուբանի, Ուկրաինայի ազատագրմանը: Հատկապես աչքի է ընկել 1944թ. մայիսին Բալակլավայի մոտ Սապուն-Գորի շրջանի մարտերում: 1944թ. մայիսի 7-ին Հ. խումբը 12 զինվորով է ճեղքել հակառակորդի պաշտպանությունը, առաջիններից մեկը ներխուժել խրամատ: Սևաստոպոլի ազատագրման մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար 7-րդ հրաձգային դասակի (526-րդ Հրաձգային գունդ, 89-րդ Հրաձգային դիվիզիա) հրամանատարի օգնական ավագ սերժանտ Ա. Հ. Հարությունյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 44508) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 6498, ԽՄՀ գրքույկ № 016780, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 8996, Շքանշանային գրքույկ № 213523): Հետո մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, Օդերի գետանցմանը, Բեռլինի գրավմանը: Զորացրվել է 1945թ.: Աշխատել է ՀՀ ՆԳՆ համակարգում, Երևան քաղաքի գործկոմում: Մահացել է 1990թ. նոյեմբերի 23-ին: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով (1. Հր. 89-րդ Հրաձգային դիվիզիա, № 024, 12.04.45, № 1316094; 2. Հր. 89-րդ Հրաձգային դիվիզիա, № 029, 21.04.45, № 2556563), «Մարտական վաստակի համար» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 25.06.54), «Կովկասի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение