Օրվա նկար

 

 

 

free counters



ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ԱՐՍԵՆԻ

 

 

 

Ծնվել է 1913թ. փետրվարի 28-ին գ. Մեծ Սալա (Մյասնիկյանի շրջ., Ռոստովի մարզ, ՌԴ): 1936թ. հոկտեմբեր-1938թ. նոյեմբեր զորակոչվել է ԶՈւ: Կրկին զորակոչվել է 1941թ. հունիսին: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հուլիսից: Մասնակցել է Տագանրոգի և Նիկոլաևի պաշտպանությաւնը: Ռոստովի փողոցային մարտերում 1941թ. նոյեմբերի 27-ին վիրավորվել է: Զենիթային մարտկոցի (48-րդ առանձին Տանկային բրիգադ) կազմում մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին: 1942թ. մայիսի 27-ին Բարվենկովի շրջանում (Խարկով) կրծքից և ոտքից վիրավորվել է, կոնտուզիա ստացել, շրջապատման մեջ անգիտակից գերի ընկել, տառապել Բերդիչևի և Ժիտոմիրի ռազմագերիների ճամբարներում: 1944թ. փախել է ճամբարից, լողալով անցել Դնեստրը: 1944թ. օգոստոսի 1-ին ք. Մագնուշևի (Լեհաստան) շրջանում ականանետով ոչնչացրել է 2 գնդացրային կրակակետ: 1944թ. օգոստոսի 3-ին գ. Խոդկով (ք. Ռադոմ, Լեհաստան) մոտ հակագրոհի ետ մղման ժամանակ ոչնչացրել է գնդացիր և 6 զինվոր: 1944թ. օգոստոսի 8-ին 82 մմ հրանոթի (170-րդ գվ. Հրաձգային գունդ, 57-րդ Հրաձգային դիվիզիա, 8-րդ գվ. Բանակ, 1-ին Բելառուս. ռ-ճակատ) նշանառու գվ. շարքային Հ. պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (Հր. 57-րդ գվ. Հրաձգային դիվիզիա, № 061, 8.08.44, № 126701): Աչքի է ընկել Վիսլայի և Դնեստրի գետանցման մարտերում: 1945թ. հունվարին աչքի է ընկել ք. Գարվոլինի (Լեհաստան) շրջանի մարտերում: Օդերի արմ. ափի մարտերում ետ է մղել բազմաթիվ հակագրոհներ: 1945թ. փետրվարի 4-10-ին գ. Ռեյտվեյն-Խերցերսհոֆի (ք. Կյուստշին, Լեհաստան) մոտ հակագրոհի ետ մղման ժամանակ Հ. հաշվարկը ոչնչացրել է 3 գնդացիր և 30 զինվոր: 1945թ. փետրվարի 27-ին 82 մմ հրանոթի հաշվարկի (նույն կազմ) հրամանատար գվ. կրտսեր սերժանտ Հ. պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով (Հր. 8-րդ գվ. Բանակ, № 500, 27.02.45, № 25472): 1945թ. ապրիլի 18-ին Բեռլինի մատույց ք. Զելովի շրջանի մարտերում ոչնչացրել է 3 գնդացիր, ականանետ, 20 զինվոր: 1946թ. մայիսի 15-ին 82 մմ հրանոթի հաշվարկի (նույն կազմ) հրամանատար գվ. սերժանտ Ա. Ա. Հովհաննիսյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 15.05.46, № 1598): Գվ. ավագ Հ. զորացրվել է 1945թ.: Ապրել է ք. Նովոչերկասկում (Ռոստովի մարզ, ՌԴ): Մահացել է 2002թ. հունիսի 21-ին: Թաղված է գ. Մեծ Սալա: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 5.04.71), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, 5 մեդալներով:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение