Օրվա նկար

 

 

 

free counters



ՂԱԶԱՐՅԱՆ ԱՇԽԱՐՀԲԵԿ ՍԱՐԳԻՍԻ

 

 

 

Ծնվել է 1918թ. մայիսի 12-ին գ. Մարց (Ալավերդու շրջ., Լոռու մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1940թ. փետրվարին Ալավերդու ՇԶԿ-ի կողմից: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Աչքի է ընկել Դոնեցկի, Օդեսայի, Բենդերի և Վարշավայի ազատագրման, Դնեստրի գետանցման մարտերում: 1945թ. հունվարի 14-ին գ. Չերվոնկայի (ք. Մագնուշևից արմ., Լեհաստան) շրջանում հակառակորդի խիստ ամրապնդված և խորը էշելոնացված պաշտպանության ճեղքման ժամանակ Ղ. խմբով հարձակվել է` պաշտպանելով իր 1-ին վաշտի աջ թևը: Մարտում քանակով գերակշիռ հակառակորդի դեմ ձեռքի գնդացրով, ապա ձեռնամարտում, ջոկով ոչնչացրեց 45 զինվոր, ապահովելով 1-ին վաշտի սրընթաց և հաջող հարձակումը: 1945թ. հունվարի 16-ի գիշերը Ղ. ջոկը գիշերային մարշ-ցատկ կատարեց` հակառակորդի հարձակման առաջն առնելով, ապա անաղմուկ Ռավկա գետի կամուրջ դուրս եկավ և հակառակ ափին ոչնչացրեց գնդացրային հաշվարկ: Ղ. ապահովեց հետևակի հաջող առաջացումը և հակառակորդի առաջին 2 խրամատների զբաղեցումը: Անձամբ ոչնչացրել է տասնյակ զինվորներ և 2 հաստոցային գնդացիր: Պիլիցայի հաջող գետանցման, արիության և հերոսության համար 1-ին վաշտի հրաձգային դասակի (1054-րդ Հրաձգային գունդ, 301-րդ Հրաձգային դիվիզիա, 9-րդ Հրաձգային կորպուս, 5-րդ հարվածային Բանակ, 1-ին Բելառուս. ռ-ճակատ) հրամանատարի օգնական սերժանտ Ա. Ս. Ղազարյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. փետրվարի 27-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 34601) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 5621, ԽՄՀ-ի գրքույկ № 7673, ԽՍՀՄ ԳԽՆ վկա՟յական № 7521, Շքա՟նշա՟նային գրքույկ № 208826): ավագ Ղ. զորացրվել է 1945թ.: Ապրել է Երևանում: Մահացել է 1986թ. սեպտեմբերի 30-ին: Պարգևատրվել է Բ. Խմելնիցկու 3-րդ աստիճանի (Հր. 1-ին Բելառուս. ռ-ճակատ, № 660, 16.06.45, № 4259), Կարմիր աստղի (Հր. 301-րդ Հրաձգային դիվիզիա, № 16, 20.04.44, № 620893), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Փառքի 3-րդ աստիճանի (Հր. 301-րդ Հրաձգային դիվիզիա, № 44, 22.09.44, № 67214), մեդալներով (այդ թվում` «Արիության համար» - Հր. 674-րդ Հրաձգային գունդ, № 010, 30.05.43, № 3586319):

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение