Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ԳԵՈՐԳԻ ԱՐԿԱԴԻԻ

 

 

 

Ծնվել է 1919թ. օգոստոսի 16-ին ք. Կիսլովոդսկ (Ստավրոպոլի երկրամաս, ՌԴ): Ընդունվել է Խարկովի էլեկտրատեխնիկական ինստիտուտ, բայց մեկ տարի անց Զորակոչվել է ԶՈւ 1939թ. Կիսլովոդսկի ՔԶԿ-ի կողմից: Մասնակցել է Արմ. Ուկրաինայի ազատագրմանը, 1939-40թթ. խորհրդա-ֆիննական պատերազմին: Ավարտել է հետևակային ուսումնարան (Օրջոնիկիձե): ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Բազմիցս հակառակորդի թիկունքում հետախուզության կազմակերպման գծով կատարել է շտաբի հանձնարարությունները: 1945թ. հունվարի 21-ին ք. Տոստի (Վերին Սիլեզիա) մոտ մարտերում հետախուզական տվյալների հիման վրա պարզվեց, որ հակառակորդը պատրաստվում է հարավից հակագրոհել հարձակվող գնդի վրա, դրանով խափանման վտանգի տակ դնելով Բուխենաուի շրջանում Օդերի ափ դուրս գալու գործողությունը: 1945թ. հունվարի 22-ի գիշերը հակագրոհը կանխելու նպատակով ուղարկվել է ջոկատ էսկադրոնով և 7 տանկով: Որպես կամավոր մասնակցել է նաև Ա.: Լուսաբացին գ. Բիշոֆստալի (Լեհաստան) մոտ հակառակորդը կրակ է բացել հետախույզների վրա: Չնայած վիրավորվելուն` Ա. շարունակել է մարտը: Նրա հետախուզա-դիվերսիոն ջոկատը ոչնչացրել և գերել է հակառակորդի ավելի քան 20 զինվոր և սպա, խփել 2 տանկ, 2 զրահամեքենա և մի քանի հրանոթ: Անձամբ ոչնչացրել է մինչև 20 զինվոր: Այդ մարտում Ա. զոհվել է: Թաղված է գ. Պրոբսորոմդեի (Վերին Սիլեզիա) գերեզմանատանը: Օդերի գետանցման մարտերում հակառակորդին մեծ կորուստ պատճառելու, արիության և հերոսության համար 26-րդ գվ. հեծելազորային գնդի (7-րդ գվ. Հեծելազորային դիվիզիա, 1-ին գվ. Հեծելազորային կորպուս, 21-րդ Բանակ, 1-ին Ուկր. ռ-ճակատ) շտաբի պետի հետախուզության գծով օգնական գվ. ավագ լեյտենանտ Գ. Ա. Առուստամյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. հունիսի 27-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայականը հանձնվել է մորը): ՀՄՊ-ի մարտերում 3 անգամ վիրավորվել է (18.11.41, 14.10.42, ծանր` 21.08.44): Նրա անունով փողոց է անվանակոչվել ք. Կիսլովոդսկում: Այն դպրոցում, ուր սովորել է, տեղադրված է հուշարձան և հաշատախտակ:

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение