Օրվա նկար

 

 

 

free counters



ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱԿՈԲ ԲԱԼԱԲԵԿԻ

 

 

 

Ծնվել է 1916թ. օգոստոսի 16-ին ք. Արմավիր (Կրասնոդարի երկրամաս, ՌԴ): 1931թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան: Զորակոչվել է ԶՈւ 1935թ. հոկտեմբերի 16-ին Երևանի ՔԶկ-ի կողմից: 1937թ. ավարտել է Մյասնիկովի անվ. ավիադպրոց (Կաչինսկ): 1938թ. մասնակցել է Հասան լճի շրջանում Ճապոնիայի դեմ մարտերին: ՀՄՊ-ին մասնակցել է 1943թ. ապրիլից 402րդ կործանիչ ավիագնդի կազմում (265-րդ կործանիչ ավիադիվիզիա): Մասնակցել է Կուբանի մարտերին, Դոնբասի, Մելիտոպոլի, Ղրիմի, Բելառուսի ազատագրմանը: Կուբանում կատարել է 30 թռիչք, խփել 6 կործանիչ: 1944թ. փետրվարի 25-ին Սիվաշի լիմանի գետանցման մարտում խփել է 2 ինքնաթիռ: 1945թ. փետրվարի դրությամբ կատարել է 207 մարտական թռիչք, 55 օդային մարտում խփել 22 ինքնքթիռ, ինչի համար 402-րդ Կործանիչ գնդի (265-րդ Կործանիչ ավիադիվիզիա, 3-րդ Կործանիչ ավիակորպուս, 16-րդ Օդային բանակ, 1-ին Բելառուս. ռ-ճակատ) հրամանատարի օգնական կապիտան Հ. Բ. Մանուկյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1946թ. մայիսի 15-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 55763) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 7017, ԽՄՀ գրքույկ № 8973, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 12069, Շքանշանային գրքույկ № 228957): Բեռլինի գրոհի համար պարգևատրվել է Ալ. Նևսկու շքանշանով: ՀՄՊ մարտերում կատարել է 273 մարտական թռիչք, 89 օդային մարտերում խփել է 26, օդակայաններում 11 ինքնաթիռ, ոչնչացրել 179 զինվոր և սպա, 3 պահեստ, 9 զենիթային կետ, 19 ավտոմեքենա զինամթերքով, 2 շոգեքարշ, 5 վագոն: Նրա ավիաէսկադրլյայի 5 օդաչու դարձլ է ԽՄՀ, էսկադրլյան 2000 մարտական թռիչքներում խփել է 140 ինքնաթիռ: Մինչև 1949թ. ծառայել է Գերմանիայում էսկադրիլիայի հրամանատար: 1949թ. փետրվարին մայոր Մ. զորացրվել է: Հեռակա ավարտել է սննդարդյունաբերության ինստիտուտ (Խարկով): 1950-1960թթ. ապրել է Երևանում, ապա` Խարկովում: Խարկովում աշխատել է հացի գործարանի տնօրեն: Մահացել է 1981թ. դեկտեմբերի 15-ին: Պարգևատրվել է Ալ. Նևսկու (Հր. 16-րդ Օդային բանակ, № 255, 29.06.45, № 32246), Կարմիր դրոշի (1. Հր. 4-րդ Օդային բանակ, № 030, 22.04.43, № 67093; 2. Հր. 8-րդ Օդային բանակ, № 63, 24.12.43, № 80687; 3. Հր. 8-րդ Օդային բանակ, № 17, 27.03.44, № 82518), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (Հր. 3-րդ Կործանիչ ավիակորպուս, № 09, 2.06.43, № 8300) շքանշաններով, «Մարտական վաստակի համար» մեդալով (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 6.05.46, № 282132):

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение