Օրվա նկար

 

 

 

free counters



ՄԵԼԵԹՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆԻ

 

 

 

Ծնվել է 1925թ. նոյեմբերի 25-ին գ. Նիժնի Շիլովկա (Սոչիի տարածք, Ադլերի շրջ., Կրասնոդարի երկրամաս, ՌԴ): 1931թ. ընտանիքը տեղափոխվել է գ. Խոլոդնիյե Րեչի (Գագրայի շրջ., Աբխազիա): Զորակոչվել է ԶՈւ 1943թ. մայիսին Գագրայի ՇԶԿ-ի կողմից: 1944թ. ավարտել է ՀԽՍՀ փոխադրված Կրասնոդարի հրաձգային-հրետանային ուսումնարանը: ՀՄՊ-ին մասնակցել է 1944թ. սեպտեմբերից: Մասնակցել է Արմ. Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրմանը: Աչքի է ընկել Լվովի համար մարտերում: Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: 1945թ. հունվարի 25-ին դասակով առաջինների թվում գետանցել է Օդերը, գրավել ք. Քյոբենի (Խոբենյա, Լեհասատան)  հս.-արլ. արվարձանը և ետ մղել հակառակորդի 6 հակագրոհ, ինչով ապահովել է բրիգադի գետանցումը: Առաջինների թվում Օդերի հաջող գետանցման, ձախ ափին պլացդարմի գրավման և ընդլայնման, արիության և հերոսության համար հրաձգային դասակի (11-րդ գվ. Մեքենայացված բրիգադ, 6-րդ գվ. Մեքենայացված կորպուս, 4-րդ Տանկային բանակ, 1-ին Ուկր. ռ-ճակատ) հրամանատար գվ. կրտսեր լեյտենանտ Հ. Ռ. Մելեթյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. հունիսի 27-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 35868)  և «Ոսկե աստղ» մեդալով (№ 7860, ԽՄՀ գրքույկ № 016865, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 10938, Շքանշանային գրքույկ № 229346): ԽՄՀ կոչում է շնորհվել նաև նրա 5 մարտիկների: Մասնակցել Բեռլինի գրավմանը, Պրագայի ազատագրմանը: Լեյտենանտ Մ. զորացրվել է 1946թ.: Ապրել է Սոչիում: Մահացել է 1997թ. մայիսի 9-ին: Թաղված է Ադլերում: Պարգևատրվել է Կարմիր դրոշի (Հր. 4-րդ Տանկային բանակ, № 079, 5.03.45, № 290802), Հայրենական պատերազմի 1-ին աստրճանի շքանշաններով, մեդալներով: ՀՄՊ-ի ժամանակ Խորհրդային Միության ամենակրտսեր հայ հերոսը:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение