Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՐՏԵՄԻ

 

 

 

Ծնվել է 1914թ. մարտի 1-ին գ. Քավտիսխեվի (Կասպյան շրջ., Թիֆլիսի նահանգ): Զորակոչվել է ԶՈւ 1941թ. Լենինյան ՇԶԿ-ի (Թբիլիսի) կողմից: ՀՄՊ-ին մասնակցել է 1942թ. օգոստոսի 20-ից: Մարտական մկրտությունը ստացել է ք. Վլադիկավկազի մոտ 1942թ. օգոստոսին: Մասնակցել է Ուկրաինայի ազատագրման մարտերին: 1943թ. հոկտեմբերին հատկապես աչքի է ընկել ք. Կրեմենչուգից հարավ Դնեպրի աջ ափի պլացդարմի պաշտպանության մարտերում: 1943թ. հոկտեմբերի 14-ին 177,1 նիշով բարձունքի շրջանում երբ հակառակորդը 6 տանկով ճեղքեց պաշտպանությունը` Ա. մնալով մենակ, հակատանկային հրացանով խփեց 4 տանկ: Իսկ երբ իր դիրքին սողալով սկսեցին մոտենալ հակառակորդի ավտոմատավորները, չնայած վիրավորված լինելուն, Ա. շարունակեց մարտնչել մինչև համալրման մոտենալը: Դնեպրի գետանցման մարտերում հակառակորդին մեծ կորուստներ պատճառելու, արիության և հերոսության համար հակատանկային հրացանակիրների ջոկի (109-րդ գվ. առանձին Կործանիչ-հակատանկային դիվիզիոն, 117-րդ գվ. Հրաձգային դիվիզիա, 37-րդ Բանակ, Տափաստան. ռ-ճակատ) հրամանատար գվ. սերժանտ Ս. Ա. Ասլամազյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1944թ. փետրվարի 22-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 16764) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 2502, ԽՄՀ գրքույկ № 7719, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 4666, Շքանշանային գրքույկ № 126042): Մասնակցել է Մոլդովայի, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխիայի ազատագրմանը: 1945թ. զորացրվել է: Ապրել է Թբիլիսիում: Մահացել է 1970թ.: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով (Հր. 110-րդ գվ. Հրաձգային դիվիզիա, № 03, 12.10.43, № 604780), մեդալներով:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение