Օրվա նկար

 

 

 

free counters



ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԳԵԴԵՈՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ

 

 

 

Ծնվել է 1907թ. օգոստոսի 1-ին ք. Գավառ (Գեղարքունիքի մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1924թ. սեպտեմբերի 1-ին Նոր-Բայազեդի ՇԶԿ-ի կողմից: 1928թ. ավարտել է Ալ. Մյասնիկյանի անվ. Հայկական միացյալ ռազմական դպրոցը (Երևան), ապա  Անդրկովկասյան հետևակային դպրոցը (Թիֆլիս): Դասակի հրամանատար է ծառայել Հայկական 2-րդ հրաձգային գնդում: 1932թ. ավարտել է Մոսկվայի ռազմական օկրուգի Համամիութենական ԿԳԿ-ի անվ. դպրոցը: Եղել է 227-րդ զինվորական դպրոցի պետ (Երևան), ՀԽՍՀ Պաջավիաքիմի կենտրոնական խորհրդի նախագահ: 1941թ. հունիսի 22-ից եղել է ՀԽՍՀ աշխարհազորային շտաբի պետի տեղակալ: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հուլիսից: Հրաձգային գնդի հրամանատար Մ. մասնակցել է Բելառուսի պաշտպանությանը, Մոսկվայի ճակատամարտին, Եֆրեմով ու Ելեց քաղաքների ազատագրմանը: 1943թ. հուլիսին ավարտել է Մ. Ֆրունզեի անվ. Ռազմական ակադեմիայի կարճատև դասընթացները: 1943թ. հոկտեմբերի 9-ից մինչև 1944թ. հունվարի 7-ը մասնակցել է Խարկովի և Կրասնոգրադի ազատագրմանը: 1943թ. հոկտեմբերի 13-ին կոնտուզիա է ստացել: 1943թ. սեպտեմբերի 24-ին գ. Ստարի Օրլիկի (Կոբելյանսկի շրջ., Պոլտավայի մարզ, Ուկրաինա) շրջանում մարտերով դուրս է եկել Դնեպրի ափ և գիշերով ձեռնաշեն միջոցներով այն գետանցել ու հիմնավոր ամրապնդվել պլացդարմում: Դնեպրի հաջող գետանցման, արմ. ափին հենակետ հաստատելու և ընդլայնելու համար 209-րդ գվ. հրաձգային գնդի (73-րդ գվ. Հրաձգային դիվիզիա, 7-րդ գվ. Բանակ, Տափաստան. ռ-ճակատ) հրամանատար գվ. փոխգնդապետ Գ. Հ. Միքայելյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1943թ. հոկտեմբերի 26-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 15648) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 1347, ԽՄՀ գրքույկ № 6189, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 2666, Շքանշանային գրքույկ № 634972): Նրա գնդից ևս 8 մարտիկ արժանացան ԽՄՀ կոչման: Մասնակցել է Կիրովոգրադի մարզի և Աջափնյա Ուկրաինայի ազատագրմանը: 1951 ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Եղել է ԵՊՀ ռազմական ամբիոնի պետ: Գնդապետ Մ. զորացրվել է 1953թ.: Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող: Մահացել է 1985թ. դեկտեմբերի 1-ին: Պարգևատրվել է Լենինի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 15.11.50, № 40619), Կարմիր դրոշի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 3.11.44, № 168185), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение