Օրվա նկար

 

 

 

free counters



ՄՆԱՑԱԿԱՆՈՎ (Մնացականյան) ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻԴՈՐԻ

 

 

 

Ծնվել է 23.02.1921թ. փետրվարի 23-ին ք. Վլադիկավկազ (Հս. Օսեթիա, ՌԴ): Ավարտել է երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի 3 կուրս (Թբիլիսի): Զորակոչվել է ԶՈւ 1941թ. օգոստոսի 1-ին Օրջոնիկիձեի ՇԶԿ-ի կողմից: 1942թ. սեպտեմբերին ավարտել է տանկային ուսումնարան (Կամիշին) և Ստալինգրադի շրջանում ծառայել տանկային դասակի հրամանատար: Մասնակցել է հակառակորդի 6-րդ բանակի ջախջախմանն ու գերմանը: 1943թ. հունվարի 18-ին ք. Կամենսկի համար մարտերում գ. Շարպաևկայի շրջանում դուրս գալով այրվող տանկից` ձեռնամարտում ոչնչացրել է հակառակորդի հրանոթի հաշվարկը: Վիրավորվել է, դեմքի այրումից կուրացել և միայն 3 ամիս հետո վերականգնել տեսողությունը: 1943թ. մայիսին ուղարկվել է ք. Նիժնի Տագիլ պահեստային գունդ նոր տանկեր ընդունելու և ռ-ճակատ հասցնելու համար: 1943թ. ամռանը նոր Տ-34 տանկով ժամանել է Լենինգրադյան ռ-ճակատ, նշանակվել «ԿՎ» ծանր տանկի հրամանատար, ապա` Տ-34 տանկի վաշտի հրամանատար: 1944թ. հունվարի 15-ից առաջատար հարվածային տանկային ջոկատի հրամանատար: 1944թ. հունվարի 17-25-ին Կրասնոյե Սելո, Կիպեն, Վոյսկովիցի քաղաքների (Լենինգրադի մարզ) շրջանում գլխավորելով առաջատար խումբը` ոչնչացրել է հակառակորդի 10 ավտոմեքենա, 10 թնդանոթ, 8 ծանրաքարշ, 2.200 զինվոր ու սպա և առաջինը միավորվել 2-րդ հարվածային Բանակի զորամասերի հետ, արժանի ներդրում ունեցել Լենինգրադի շրջափակման ճեղքման գործում: Մարտերում կոնտուզիա է ստացել: Հակառակորդի հենակետերի ոչնչացման, Իոնորայի գետանցման, հակառակորդին կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի վնասի հասցման, արիության և հերոսության համար տանկային վաշտի (84-րդ Տանկային գումարտակ, 220-րդ առանձին Տանկային բրիգադ, 42-րդ Բանակ, Լենինգրադյան ռ-ճակատ) հրամանատար լեյտենանտ Ա. Ս. Մնացականովին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 45632) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 7397): 1947թ. ավարտել է Ի. Ստալինի անվ. Զրահատանկային և մեքենայացված զորքերի Ռազմական ակադեմիան: Ծառայել է Հս.-Կովկաս. և Անդրկովկաս. զինվորական օկրուգներում: 1955թ. ավարտել է Ռազմա-դիվանագիտական ակադեմիան: Ծառայել է ռազմական կցորդի օգնական Սիրիայում, Լիբանանում, ռազմական կցորդ` Լաոսում, Մարոկոյում, Սիրիայում: 1977-1982թթ. եղել է Ռազմա-դիվանագիտական ակադեմիայի 2-րդ ֆակուլտետի պետ, 1982-1986թթ.` 35576 զ/մ-ի ֆակուլտետի պետ: Գեներալ-մայոր (1968), գեներալ-լեյտենանտ (Որոշում ԽՍՀՄ Նախարարների խորհուրդ, № 354, 29.04.85): Զորացրվել է 1986թ. (Հր. ԽՍՀՄ ՊՆ, № 036, 25.01.86): Ապրել է Մոսկվայում: Մահացել է 2004թ. հուլիսի 24-ին: Թաղված է Տրոյեկուրովյան գերեզմանատանը: Պարգևատրվել է Կարմիր աստղի (1. Հր. 220-րդ առանձին Տանկային բրիգադ, № 017, 17.01.44, № 238490; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.12.56, № 3547700; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 3.10.1967, № 3615341), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈւ-ում Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.04.75, № 12337) և շքանշաններով, «Մարտական վաստակի համար» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 19.11.51), «Արիության համար», «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալներով: Կրասնոյե Սելո քաղաքի (Լենինգրադի մարզ) Զրահատանկային փողոցում տեղադրված է Մ. նվիրված հուշատախտակ: Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթների (26.06.1945, 9.05.1985) մասնակից:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение