Օրվա նկար

 

 

 

free counters



ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԱՇՈՏ ԳԱԼՈՒՍՏԻ

 

 

 

Ծնվել է 1922թ. հոկտեմբերի 10-ին գ. Գառնաքար (Մարտակերտի շրջ, ԼՂՀ): Զորակոչվել է ԶՈւ 1941թ. դեկտեմբերին: ՀՄՊ-ին մասնակցել է 1942թ փետրվարից: Հս. Կովկասում մարտերի համար 1942թ. ամռանը պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: 1944թ. փետրվարին ք. Կերչի համար մարտերում բազմիցս գնացել է հետախուզության, ձեռք բերել կարեւոր տվյալներ, ոչնչացրել 4 եւ գերել 1 զինվոր: 1944թ. փետրվարի 22-ին հետախույզ (526-րդ Հրաձգային գունդ, 89-րդ Հրաձգային դիվիզիա, Առանձին Առափնյա բանակ)  շարքային Մ. պարգեւատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (Հր. 89-րդ հրաձգային դիվիզիա, № 05, 22.02.44, № 29907): 1944թ. մայիսի 8-ին Սապուն Գորայի շրջանում (Սեւաստոպոլ) հայտնաբերել է հակառակորդի 9 գնդացրային կրակակետ, որոնք հետո ոչնչացվել են, ոչնչացրել է 13 զինվոր ու սպա, գնդացրային կրակակետ: 1944թ. հունիսի 17-ին հետախույզ (նույն կազմ, 4-րդ Ուկր. ռ-ճակատ) շարքային Մ. պարգեւատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով (Հր. Առանձին Առափնյա բանակ, № 0408, 17.06.44, № 1052): 1945թ. հունվարի 15-ին գ. Ռուդայի (Լեհաստան) մոտ անցել է հակառակորդի թիկունք եւ ոչնչացրել ավտոմեքենա 20 զինվորով, գերել արժեքավոր տվյալներ հայտնած զինվոր: 1945թ. մայիսի 31-ին հետախույզ (նույն կազմ, 33-րդ Բանակ, 1-ին Բելոռուս. ռ-ճակատ) սերժանտ Ա. Գ. Մելքումյանը պարգեւատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 31.05.45, № 1324): Աչքի է ընկել Բեռլինի գրավման մարտերում եւ պատերազմն ավարտել Էլբայի ափին: Զորացրվել է 1946թ.: Վերադարձել է հայրենի գյուղ: 1957թ. հեռակա ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտը: Աշխատել է գ. Առաջաձորի (Մարտակերտի շրջան, ԼՂՀ) գյուղխորհրդի նախագահ: Մահացել է 1984թ. օգոստոսի 28-ին: Պարգեւատրվել է մեդալներով:

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение